Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

12.06.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին  

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«14. ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

14.1. վիճակախաղերի գործունեության կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 600000-ապատիկի չափով
14.2. յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի գործունեության կազմակերպման համար, այդ թվում`
14.2.1. Ծաղկաձոր քաղաքում` տարեկան բազային տուրքի 180000-ապատիկի չափով
14.2.2. Սևան քաղաքում` տարեկան բազային տուրքի 150000-ապատիկի չափով
14.2.3. Ջերմուկ քաղաքում` տարեկան բազային տուրքի 100000-ապատիկի չափով
14.2.4. Մեղրի քաղաքում` տարեկան բազային տուրքի 35000-ապատիկի չափով
14.2.5. այլ վայրում` տարեկան բազային տուրքի 5500000-ապատիկի չափով
14.3. Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 600000-ապատիկի չափով
14.4. Բուքմեյքերական գործունեության կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 600000-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Օրենքի 19.8-րդ հոդվածի վերնագրում, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերում «շահումով խաղերի և խաղատների գործունեության» բառերը փոխարինել «խաղային գործունեության» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 19.14-րդ հոդվածում`

1) վերնագրի և 1-ին մասի «տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի)» բառերը փոխարինել «բուքմեյքերային գործունեության» բառերով.

2) 2-րդ մասի «վիճակախաղի» բառը փոխարինել «բուքմեյքերային գործունեության» բառերով:

 

i

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. հունիսի 26
Երևան
ՀՕ-266-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հունիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 12.06.2024
N ՀՕ-266-Ն օրենք