Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՕՏԱՐՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0158.210202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2002 թվականի N 158

 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Աղետի գոտու վերականգնման ռազմավարությանը համապատասխան, երկրաշարժի հետևանքով վթարային դարձած շինությունների վերակառուցման գործում ոչ պետական միջոցների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Շիրակի մարզպետին մարզպետարանի տնօրինության` աղետի գոտու վերակառուցման համալիր ծրագրում չընդգրկված, երկրաշարժից առաջ կառուցված Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող համերգային դահլիճի վթարային անավարտ շինարարության օբյեկտը` 1500 հազար դրամ արժեքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս կողմից երեք տարվա ընթացքում օբյեկտի վերակառուցման շինարարական աշխատանքներն ավարտելու պայմանով:

2. Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանով սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագիր` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.02.2002
N 158
Որոշում