Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՔՍԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0101.010302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2002 թվականի N 101

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. ՄԱԿ-ի «Զարգացման ֆինանսավորում» համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2002 թվականի մարտի 15-26-ը Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (Մոնթերեյ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մեքսիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը (հյուպատոսական գանձումներ, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի պետական տուրք, ներկայացուցչական ծախսեր, փոխադրամիջոցների վարձակալում, ԱՄՆ-ում մեկ գիշերավարձ և 2 օրապահիկ ու Մոսկվայում` մեկ գիշերավարձ և 2 օրապահիկ) կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մեքսիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2002 թ.

մարտի 1-ի N 101 որոշման

 

ԿԱԶՄ

 

2002 թվականի մարտի 15-26-ը Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (Մոնթերեյ)

մեկնող Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության

 

    Ա. Մարգարյան               - ՀՀ վարչապետ

    Վ. Խաչատրյան               - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

    Կ. Ճշմարիտյան              - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

    Ա. Մելիք-Շահնազարյան       - Մեքսիկայի Միացյալ Նահանգներում և  Կուբայի

                                 Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր

                                 դեսպան

    Ա. Ավետիսյան               - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                                 կապերի վարչության պետ

    Մ. Հարությունյան           - ՀՀ կառավարության աշխատակազմի

                                 տեղեկատվության և հասարակայնության հետ

                                 կապերի վարչության պետ

    Գ. Հակոբյան                - ՀՀ վարչապետի օգնական

    Է. Հայրյան                 - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                                 կապերի վարչության առաջատար մասնագետ

    Ռ. Դավթյան                 - ՀՀ կառավարության աշխատակազմի

                                 տեղեկատվության և հասարակայնության հետ

                                 կապերի վարչության օպերատոր

    Վ. Ղազարյան                - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության

                                 պետ

    Ա. Մարկոսյան               - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության

                                 աշխատող

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.03.2002
N 101
Որոշում