Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.2002  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

010.0299.020302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի փետրվարի 6-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի`

ա) 24-րդ գլխի վերնագիրը «պաշտպանության» բառից հետո լրացնել «և տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերի» բառերով.

բ) 153-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով քաղաքացիական գործեր քննող դատարան կարող են դիմել տեղական հանրաքվեն նախաձեռնող խումբը և տեղական ինքնակառավարման մարմինը: Որպես պատասխանող կողմ կարող է հանդես գալ տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփող պետական մարմինը:».

գ) 154-րդ հոդվածի առաջին կետի սկիզբը լրացնել «Սույն օրենքի 153-րդ հոդվածի առաջին մասում նշված» բառերով.

դ) 154-րդ հոդվածի առաջին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճի մասին դիմումը պետք է քննվի ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

2 մարտի 2002 թ.

ՀՕ-299

 

 

pin
ՀՀ 06.02.2002
N ՀՕ-299 օրենք