Սեղմել Esc փակելու համար:
«ՍՕՍ-ԱՈՒԴԻՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՕՍ-ԱՈՒԴԻՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿ ...

 

 

050.0036.060202

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 2002 թվականի թիվ 36

 

«ՍՕՍ-ԱՈՒԴԻՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ II ՀԵՐԹԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՉԱՓԱԳՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 18-րդ հոդվածները, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածով և հաշվի առնելով «ՍՕՍ-Աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի առաջին մասնաշենքի վերակառուցման աշխատանքների II հերթի ծավալների և արժեքների չափագրումների վերաբերյալ հաշվետվությունը և եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի առաջին մասնաշենքի վերակառուցման աշխատանքների II հերթի համար «Ջահ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 201,400 հազար դրամ դեբիտորական պարտքից 185,126 հազար դրամը ճանաչել ակտիվ և ավելացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչական շենքի արժեքին:

2. Դեբիտորական պարտքի և ակտիվ ճանաչված գումարի 16,274 հազար դրամի տարբերությունը ճանաչել անհուսալի դեբիտորական պարտք, դուրս գրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի գործառնական ծախսերի 1.6 «Անհուսալի վարկերի և դեբիտորական պարտքերի պահուստաֆոնդի ձևավորման և հաշվեկշռից դուրսգրման հետ կապված ծախսեր» հոդվածի ընդհանուր գումարների հաշվին և դրա նկատմամբ տանել արտահաշվեկշռային հաշվառում` համաձայն սահմանված կարգի:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` «Ջահ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ գոյացած 16,274 հազար դրամի պարտավորության կատարումն ապահովելու նպատակով դիմել դատական մարմիններին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
06.02.2002
N 36
Որոշում