09.12.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2025 թվականի N 1762-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշման N 1 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Արագածի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.
«4. «ԱՇՏԱՐԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00775), «ԱՊԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00773), «ԹԱԼԻՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00760) և «ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00774) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արագածոտնի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
i
2) որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Բաղրամյանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.
«5. «ԶԱՐԻՇԱՏ (ԱՐԱՄ) ՄԱՐՏԻՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00731), «ԷՋՄԻԱԾՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 38.140.00877) և «ՄԵԾԱՄՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00732) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արմավիրի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
i
3) որոշման N 3 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Արարատի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ կետով.
«10. «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00832), «ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 77.120.00571), «ՎԵԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00898) և «ԱՐԱՐԱՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 13.140.00335) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արարատի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
4) որոշման N 4 հավելվածի`
i
ա. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Մարտունու տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. «Գեղարքունիքի մարզի ՄԱՐՏՈՒՆՈՒ ԾՆՆԴԱՏՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
i
բ. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «V. Ճամբարակի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
«6. «ԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.01104), «ՍԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.889405), «ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.01074), «ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 58.140.00141), «ՃԱՄԲԱՐԱԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.01053) և «Գեղարքունիքի մարզի ՄԱՐՏՈՒՆՈՒ ԾՆՆԴԱՏՈՒՆ» (պետական գրանցման համարը` 76.140.00379) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
i
5) որոշման N 5 հավելվածի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «V. Ստեփանավանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
«6. «ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.56556), «ՍՊԻՏԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00892), «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00894), «ՏԱՇԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00900) և «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00899) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Լոռու մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
i
6) որոշման N 6 հավելվածի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Բերդի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ կետով.
«10. «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00973), «ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.01019) և «ՆԻԿՈԼԱՅ ՆԱՍԻԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.22562) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տավուշի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
7) որոշման N 7 հավելվածի`
i
ա. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Աբովյանի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետի 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Աբովյանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
i
բ. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Նաիրիի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.
«5. «ՌՈՒԲԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00782), «ՀՐԱԶԴԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00829), «ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00759), «ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00837) և «ԱԲՈՎՅԱՆԻ ԾՆՆԴԱՏՈՒՆ» (պետական գրանցման համարը` 11.140.01075) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կոտայքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
i
8) որոշման N 8 հավելվածի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Մեղրու տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ կետով.
«10. «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00769), «ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00770), «ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00771), «ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.01255) և «ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00469) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սյունիքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
9) որոշման N 9 հավելվածի`
i
ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Արթիկի տարածաշրջան» բաժնի 1.1-ին կետը «ընկերության» բառից հետո լրացնել «և «ԱՐԹԻԿԻ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության» բառերով,
i
բ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «V. Ամասիայի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«ԳՅՈՒՄՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.741814), «ԱԽՈՒՐՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00707), «ԱՐԹԻԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 222.120.00716) և «ԱՐԹԻԿԻ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 15.140.00197) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Շիրակի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
i
10) որոշման N 10 հավելվածի Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Վայքի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով.
«12. «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 65.120.1323316) և «ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը` 20.140.00174) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վայոց ձորի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:»:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված վերակազմակերպման արդյունքում ստեղծվող ընկերությունները (այսուհետ` ընկերություններ) հանդիսանում են միաձուլման ձևով վերակազմակերպվող ընկերությունների (այսուհետ` միաձուլվող ընկերություններ) իրավահաջորդը, և միաձուլվող ընկերությունների իրավունքներն ու պարտականություններն անցնում են ընկերություններին` փոխանցման ակտերին համապատասխան:
3. Ընկերությունների` բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց`
1) մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ընտրված Հայաստանի Հանրապետության 3 մարզերում իրականացնել առողջապահության համակարգերի սույն որոշման 1-ին կետում նշված փակ բաժնետիրական ընկերությունների միաձուլման ձևով վերակազմակերպում և վերակազմակերպման գործընթացի վերլուծություն և արդյունքների գնահատում.
2) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործողությունների ավարտից հետո արդյունքների գնահատման հիման վրա երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մյուս 7 մարզերում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված փակ բաժնետիրական ընկերությունների միաձուլման ձևով վերակազմակերպում.
3) համապատասխանաբար մեկ տարվա և երկու տարվա ընթացքում հաստատել միաձուլման պայմանագրերը, փոխանցման ակտերը, միաձուլման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, ընկերությունների կանոնադրությունները.
4) համապատասխանաբար մեկ տարվա և երկու տարվա ընթացքում ապահովել սույն որոշման 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից բխող գույքային իրավունքների և կանոնադրությունների գրանցումները, ինչպես նաև միաձուլվող ընկերությունների գործունեության դադարեցման պետական գրանցումը` ընկերությունների հաշվին.
5) համապատասխանաբար մեկ տարվա և երկու տարվա ընթացքում ձևավորել ընկերության գործադիր մարմին կամ նշանակել գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխանաբար մեկ տարվա և երկու տարվա ընթացքում` ընկերությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ` պայմանագրի փոփոխության հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
2025 թ. դեկտեմբերի 8 Երևան
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 8 դեկտեմբերի 2025 թվական: