08.05.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մայիսի 2026 թվականի N 617-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 956-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԻՄՈ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 956-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
i
1) «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով`
| «2. |
6306120000 |
Բրեզենտներ, շվաքարաններ, վրանանման ծածկեր, վրաններ. առագաստներ նավակների համար, վինդսերֆինգի տախտակների կամ ցամաքային տրանսպորտային միջոցների համար. ավտոտուրիստների ճամբարի համար նախատեսված պիտույքներ |
Սինթետիկ թելերից տենտեր ջերմոցների համար, առանց ապրանքանիշ |
կգ |
3 661 |
Չինաստան |
Չինաստան |
12750000 |
». |
i
2) հավելվածի ցանկը 1-ին կետից հետո լրացնել նոր` «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակով` 1-2-րդ կետերով`
|
«ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ |
|
1. |
3920108909 |
Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ, այլ`
ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված
այլ նյութերի հետ |
Պոլիէթիլենային թաղանթ ջերմոցի համար` evo 750ac- 180mic, 141 գլանափաթեթ |
կգ |
8 400 |
Չինաստան |
Չինաստան |
15000000 |
|
|
2. |
0602400000 |
Կենդանի այլ բույսեր (ներառյալ դրանց արմատները), տնկաշիվեր և ճյուղեր. սնկամարմիններ |
Վարդեր` պատվաստված կամ չպատվաստված |
հատ |
18 000 |
ԵՄ երկրներ |
ԵՄ երկրներ |
23000000 |
». |
3) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «436 192 500» թիվը փոխարինել «486 942 500» թվով:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
2026 թ. մայիսի 7 Երևան
|
|