04.06.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 15-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի առաջին նախադասության «զինվորական կառավարման այլ մարմիններից» բառերը փոխարինել «հրամանատարություններից» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Զինված ուժերն ունեն զինանշան, որի նկարագիրը և կանոնադրությունը հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Զինված ուժերի զինծառայողների զինվորական համազգեստի և տարբերանշանների ձևերն ու նկարագրերը, զինվորական համազգեստի կրման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 180 օրացուցային օրվա ընթացքում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 25 Երևան ՀՕ-203-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 25 մայիսի 2026 թվական: