Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈ ...

 

15.05.2026 -

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2026 թվականի N 657-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«33) որ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը վերապահված` 1190. «Զբոսաշրջության զարգացման» ծրագրի «11010. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավում ծրագրի կառավարում» և «12002. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավում» միջոցառումների բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի լիազորությունները (ներառյալ գնման գործընթացների պատվիրատուի ղեկավարի լիազորությունը) վերապահվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան


2026 թ. մայիսի 14
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2026 թվական:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2026
N 657-Ն
Որոշում