Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

11.05.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Դատավճիռը կատարելու մասին դատավորի կարգադրությունն ստանալուց, ինչպես նաև պատժի ավարտից հետո անհապաղ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 50-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Դատավճիռը կատարելու մասին դատավորի կարգադրությունը ստանալուց, ինչպես նաև պատժի ավարտից հետո անհապաղ կարգապահական գումարտակի հրամանատարությունը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 60-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Դատավճիռը կատարելու մասին դատավորի կարգադրությունն ստանալուց, ինչպես նաև պատժի ավարտից հետո անհապաղ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Վ. Խաչատուրյան


2026 թ. մայիսի 29
Երևան
ՀՕ-217-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 մայիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 11.05.2026
N ՀՕ-217-Ն օրենք