05.06.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2026 թվականի N 775-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 405-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով առանձին մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող առանձին ծախսերի տարեկան չափաքանակները հաստատելու մասին» N 405-Ա որոշման N 1 հավելվածում «ԸՆԴԱՄԵՆԸ» տողի «1,552,522.7» ցուցանիշը փոխարինել «1,553,363.7» ցուցանիշով, «ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «09» «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ», «08» «Կրթություն (այլ դասերին չպատկանող)» և «01» «Կրթություն (այլ դասերին չպատկանող)» տողերի «2,750.0» ցուցանիշը` «3,591.0» ցուցանիշով, վերոնշյալ տողերից հետո լրացնել «1162» «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» տողով` «841.0», «11001» «Բարձրագույն կրթության և գիտության բնագավառների պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիտորինգի ծառայություններ» տողով` «841.0» և «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» տողով` «841.0» ցուցանիշներով:
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. Գրիգորյան |
|
2026 թ. հունիսի 4 Երևան
|
|