Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 1992 թ. թիվ 425

 

ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով որոշ քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների աշխատատեղերով ապահովելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 8 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հաշվեկշռին և այդ շենքից համապատասխան սենյակներ սահմանված կարգով վարձակալական հիմունքներով հատկացնել Հայոց քրիստոնեա-ժողովրդավարական միությանը, իսկ մնացած տարածքը` Հանրապետական «Գիտելիք» ընկերությանը:

2. Երևան քաղաքի պատգամավորների Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմին` Աբովյան փողոցի թիվ 12 շենքը սահմանված կարգով վարձակալական հիմունքներով հատկացնել Ազգային ժողովրդավարական միությանը, իսկ Պուշկինի փողոցի թիվ 11 շենքը` ասորիների «Աթուր» ասոցիացիային:

3. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը` օրենքով սահմանված կարգով լուծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մամուլի վարչության «Լույս» հրատարակչության հետ կնքված Երևան քաղաքի Կիրովի փողոցի թիվ 19ա շենքի վարձակալության պայմանագիրը:

Հիշյալ շենքի ազատված տարածքը (4-րդ և 5-րդ հարկեր) սահմանված կարգով վարձակալական հիմունքներով հանձնել Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը, «Որոնում» և «Հույս» կազմակերպություններին:

4. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` Հանրապետության փողոցի թիվ 30 շենքում սահմանված կարգով վարձակալական հիմունքներով 4 սենյակ հատկացնել Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը և 6 սենյակ` «Մաշտոց» միավորմանը:

5. Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 28 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մամուլի վարչության հաշվեկշռին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մամուլի վարչությանը` նույն շենքում սահմանված կարգով հատկացնել համապատասխան տարածքներ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության դրամատիկական թատրոնին, Արմենպրեսին և «Լույս» հրատարակչությանը:

6. Հայաստանի Հանրապետության գիտական և ինժեներական ընկերությունների միության Երևան քաղաքի Բաղրամյան թիվ 14 շենքը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հաշվեկշռին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.07.1992
N 425
Որոշում