Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԻՆԺՆԱԽԱԳԻԾ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԻՆԺՆԱԽԱԳԻԾ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍԻՑ ...

 

 

040.0408.150402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2002 թվականի N 408

 

«ՀԱՅԻՆԺՆԱԽԱԳԻԾ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. -2817 հազար դրամ զուտ ակտիվներ ունեցող «Հայինժնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 26 տոկոսին համապատասխանող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

2. Ընկերության կանոնադրական կապիտալը 17960 հազար դրամ է, որը համապատասխանում է 46 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 390000 դրամ անվանական արժեքով:

3. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 4680 հազար դրամ է, որը համապատասխանում է 12 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 390000 դրամ անվանական արժեքով:

4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1170 հազար դրամ:

5. «Հայինժնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 21607 հազար դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 5789 հազար դրամ.

հաշվարկներ պատվիրատուների նկատմամբ` 1343 հազար դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 5886 հազար դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 5125 հազար դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 812 հազար դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 2652 հազար դրամ:

6. «Հայինժնախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` ապահովել`

ա) 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ «Հայինժնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կողմից պետական պատվերի շրջանակներում իրականացված ինժեներաերկրաբանական, տեղագրական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ձևավորված փաստաթղթերի գույքագրումը.

բ) գույքագրման աշխատանքներն ավարտելուց հետո` պետական կարիքների համար անհրաժեշտ ինժեներաերկրաբանական հետազննումների արդյունքում ձևավորված փաստաթղթերի բնօրինակների` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով հանձնումը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, իսկ տեղագրական և քարտեզագրական հանույթների վերաբերյալ փաստաթղթերի բնօրինակներինը` Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2002
N 408
Որոշում