Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԿՈ ...

 

 

041.0230.190402

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2002 թվականի N 230

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ 2-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության շրջանակներում տնտեսական հարցերով ենթակոմիտեի 2-րդ նիստը 2002 թվականի ապրիլի 18-ին Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել տնտեսական հարցերով ենթակոմիտեի 2-րդ նիստի անցկացման ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացնումն ըստ արարողակարգի.

բ) նախապատրաստել և անցկացնել տնտեսական հարցերով ենթակոմիտեի նիստը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` տնտեսական հարցերով ենթակոմիտեի 2-րդ նիստի անցկացման և հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը` 567200 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.04.2002
N 230
Որոշում