Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0253.290402

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2002 թվականի N 253

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2002 թվականի մայիսի 27-28-ը Երևանում Հայաստան-սփյուռք երկրորդ խորհրդաժողովն անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել Հայաստան-սփյուռք երկրորդ խորհրդաժողովի անցկացումը` աշխատանքային ծրագրերին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` 2002 թվականի մայիսի 27-28-ը Հայաստան-սփյուռք խորհրդաժողովի մասնագիտական մասնաճյուղերի աշխատանքները կազմակերպելու համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան դահլիճները (անվճար):

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստան-սփյուռք խորհրդաժողովի անցկացման օրերին մասնակիցների համար նախատեսել մշակութային միջոցառումներ, իսկ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպել բացօթյա մշակութային միջոցառում:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հայաստան-սփյուռք խորհրդաժողովի անցկացման վայրերում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանն ապահովել մասնակիցների բուժսպասարկումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել Հայաստան-սփյուռք խորհրդաժողովի մասնակիցների դիմավորումը և ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար)` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հայտի:

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստան-սփյուռք խորհրդաժողովի մասնակիցների դիմավորման ու ճանապարհման, ինչպես նաև մայիսի 28-ի Սարդարապատի հուշահամալիր տեղափոխման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հայտի:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել Հայաստան-սփյուռք խորհրդաժողովի մասնակիցների անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.04.2002
N 253
Որոշում