041.0323.290502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2002 թվականի N 323
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 71-րդ կետով և 2002 թվականի մայիսի 30-31-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի գործուղման կապակցությամբ`
Հայաստանի Հանրապետության վարչապետի` նշված կարգի 67-րդ կետի չորրորդ պարբերության «ա», «բ», «գ» ենթակետերով նախատեսված պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հ. Աբրահամյանի վրա: