041.0324.290502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2002 թվականի N 324
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. 2002 թվականի մայիսի 30-31-ը Մոսկվայում ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը` փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն, կատարել`
ա) Ա. Մարգարյանինը, Մ. Թոփուզյանինը, Գ. Հակոբյանինը, Ա. Ավետիսյանինը, Մ. Հարությունյանինը, Ե. Ազարյանինը, Վ. Ղազարյանինը, Է. Աղախանյանինը, Ռ. Դավթյանինը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
բ) Ռ. Շուգարյանինը, Լ. Խաչատրյանինը և Ս. Սմբատյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
գ) Ն. Ալեքսանյանինը և Ռ. Խաչատրյանինը` Հայաստանի հանրային հեռուստաընկերության միջոցների, իսկ Զ. Խաչիկյանինը` «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հայտի հիման վրա կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2002 թվականի մայիսի 30-ին` Երևան-Մոսկվա, իսկ մայիսի 31-ին` Մոսկվա-Երևան երթուղիներով:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված
ՀՀ վարչապետի 2002 թ.
մայիսի 29-ի N 324 որոշման
ԿԱԶՄ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-31-Ը ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ
Մ. Թոփուզյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ռ. Շուգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (մայիսի
29-31-ը)
Մ. Հարությունյան - ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական
լիազոր ներկայացուցիչ
Ա. Սմբատյան - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր
դեսպան
Ա. Վարդանյան - ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով
հանձնաժողովում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ
Գ. Հակոբյան - ՀՀ վարչապետի օգնական
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետ
Մ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Լ. Խաչատրյան - Հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ արտաքին
գործերի նախարարության վարչության պետ
Ս. Սմբատյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության բաժնի վարիչ
Ե. Ազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության առաջատար մասնագետ
Վ. Ղազարյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար
Է. Աղախանյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
Ռ. Դավթյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ն. Ալեքսանյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր»
ծրագրի թղթակից
Ռ. Խաչատրյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր»
ծրագրի օպերատոր
Զ. Խաչիկյան - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լուսանկարիչ