040.0673.030602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 2002 թվականի N 673
«ԹԱԼԻՆԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվեկշռային մեթոդով 226075 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:
2. Սահմանել «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 78194 հազ. դրամ, որը համապատասխանում է 78194 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3. Մասնավորեցման ենթակա «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը կազմում է 78194 հազ. դրամ, որը համապատասխանում է 78194 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել 19548 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
5. «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 147881 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 18085 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 104151 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 20338 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 5307 հազ. դրամ:
6. «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 և 2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 202,8 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում: Սույն պարտավորությունը ենթակա է մարման մասնավորեցման պայմանագիրը կնքելու պահից սկսած եռամսյա ժամկետում:
7. Վճարումներն իրականացնել 2-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 3-ից: