Սեղմել Esc փակելու համար:
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ (ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ) ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.02.2012  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0677.030602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2002 թվականի N 677

 

i

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ (ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգումը (հասկացությունը) (կցվում է), որոնց վրա կատարված ծախսերը, հարկվող շահույթը որոշելիս, համախառն եկամտից նվազեցվում են դրանց կատարման տարվա ընթացքում ամբողջովին:

2. Սույն որոշման դրույթները տարածվում են անմիջականորեն կազմակերպության կատարած, ինչպես նաև իր կողմից պատվիրված գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա:

3. Կազմակերպությունների պատվերով իրականացվող աշխատանքները գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական համարվող ու այլ աշխատանքներ ներառելու դեպքում պայմանագրերում, սկզբնական հաշվառման (հաշվապահական) փաստաթղթերում (հաշվարկային ու այլ փաստաթղթերում)` աշխատանքների ու ծառայությունների ընդհանուր արժեքից պետք է առանձնացվեն գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական համարվող աշխատանքների համար վճարվելիք (վճարման ենթակա) գումարները:

4. Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գծով վարվում է առանձնացված հաշվառում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ (ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ) ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. Գիտահետազոտական աշխատանքներ են համարվում գիտական հետազոտություններն ու մշակումները, որոնք իրականացվում են ձեռք բերված գիտելիքների ընդլայնման և նոր գիտելիքների ստացման ու կիրառման նպատակով, ներառյալ`

ա) հիմնարար գիտական հետազոտությունները` բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ձեռքբերմանն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեությունը.

բ) կիրառական գիտական հետազոտությունները` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված հետազոտությունները, որոնցից են գիտական հետազոտությունների կամ գործնական փորձի միջոցով ձեռք բերված գիտելիքների վրա հիմնված և մարդու կյանքի ու առողջության պահպանմանը, նոր նյութերի, արտադրանքի, ծառայությունների, համակարգերի կամ մեթոդների ստեղծմանը և դրանց հետագա կատարելագործմանն ուղղված փորձարարական մշակումները:

2. Փորձակոնստրուկտորական աշխատանքներ են համարվում ինժեներական օբյեկտի կամ տեխնիկական համակարգի որոշակի կոնստրուկցիայի մշակումը, գծագրի կամ նշանային միջոցների այլ համակարգի մակարդակով նոր օբյեկտի մտահղացումների և տարբերակների մշակումը, տեխնիկական պրոցեսների մշակումը, այդ թվում`

արտադրանքի կամ տեխնոլոգիայի այլընտրանքների գնահատումը.

արտադրանքի փորձանմուշների նախագծումը, կառուցումը և փորձարկումը.

նոր տեխնոլոգիաների կիրառմամբ` գործիքների, ձուլամայրերի, կաղապարների և դրոշմոցների նախագծումը:

i

3. Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներում չեն ներառվում, մասնավորապես, գործունեության հետևյալ տեսակները`

ա) կրթությունն ու կադրերի պատրաստումը (վերապատրաստումը),

բ) մարքետինգային գործունեությունը,

գ) ընդհանուր նշանակության տեղեկությունների հավաքումը և մշակումը,

դ) ստանդարտացումը,

ե) մասնագիտացված բժշկական ծառայությունները,

զ) գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցումը (ադապտացումը, պահպանումն ու ուղեկցումը), բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցման (ադապտացման, պահպանման և ուղեկցման),

է) արտադրության պրոցեսում նորամուծությունների ներդրումը, բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում նորամուծությունների ներդրման,

ը) կառավարումը,

թ) սոցիոլոգիական և այլ հարցումների անցկացումը, դրանց արդյունքների ամփոփումը և առաջարկությունների մշակումը, գործող օրենսդրության ու վիճակագրական տվյալների վերլուծությունը,

ժ) ինովացիոն գործունեությունը, բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում իրականացվող ինովացիոն գործունեության:

(3-րդ կետը փոփ. 02.02.12 թիվ 100-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2002
N 677-Ն
Որոշում