Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏՈՒՆ 3 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏՈՒՆ 3 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0783.130602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2002 թվականի N 783-Ա

 

i

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏՈՒՆ 3 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Կառավարական տուն 3 շենքի հարևանությամբ գտնվող անավարտ շինարարության օբյեկտն ավարտին հասցնելու և շահագործման հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել հատուկ հաշիվ:

2. Կառավարական տուն 3 շենքի հարևանությամբ գտնվող անավարտ շինարարության օբյեկտն ավարտին հասցնելու և շահագործման հանձնելու համար պատվիրատու համարել Երևանի քաղաքապետին:

3. Երևանի քաղաքապետին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել Կառավարական տուն 3 շենքի հարևանությամբ գտնվող անավարտ շինարարության օբյեկտն ավարտին հասցնելու և շահագործման հանձնելու համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային տեխնիկական առաջադրանքը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ:

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` համաձայնել «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության առաջարկին և կնքել համապատասխան պայմանագիր` որպես պարտադիր պայման ներառելով հետևյալ դրույթները`

ա) «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը պայմանագրի կնքման պահից մեկամսյա ժամկետում Կառավարական տուն 3 շենքի հարևանությամբ գտնվող անավարտ շինարարության օբյեկտն ավարտին հասցնելու և շահագործման հանձնելու համար սույն որոշման 1-ին կետով նախատեսված հաշվին փոխհատուցում է 2000000 (երկու միլիոն) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

բ) «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է Կառավարական տուն 3 շենքի հարևանությամբ գտնվող անավարտ շինարարության օբյեկտն ավարտին հասցնելու և շահագործման հանձնելու աշխատանքները` Երևանի քաղաքապետարանի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված նախագծային և նախահաշվային փաստաթղթերի ու շինարարության գնահատման տեխնիկական պայմանների հիման վրա: Շինարարության տևողությունը սահմանել մեկ տարի.

դ) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը պայմանագրի կնքման պահից մեկ տարի հետո «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն է հանձնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության շենքը (քաղ. Երևան, Մովսես Խորենացու 13), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության շենքը (քաղ. Երևան, Թումանյան 8) և Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության շենքը (քաղ. Երևան, Թումանյան 5)` սույն կետի «ա» ենթակետով նախատեսված ֆինանսավորման դիմաց որպես փոխհատուցում երկու միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գնով, ներառյալ ավելացված արժեքի հարկը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 4-րդ կետով նախատեսված պայմանագրով սահմանված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության շենքերի նկատմամբ «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը: Գրանցման ժամանակ նախատեսել, որ նշված շենքերի նկատմամբ «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` օտարելու, գրավ դնելու, օգտագործման հանձնելու իրավունքներն ուժի մեջ են մտնում սեփականության իրավունքի գրանցման պահից մեկ տարի հետո:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 4-րդ կետով նախատեսված պայմանագրով սահմանված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության շենքից մեկ հարկ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2002
N 783-Ա
Որոշում