Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0816.200602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2002 թվականի N 816-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնօրինության` Երևանի Գրիգոր Լուսավորչի N 5 հասցեում գտնվող շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինությանը` այն որպես դիվանագիտական ներկայացուցչության շենք Բրազիլիայի Դաշնային Հանրապետությանը սահմանված կարգով տրամադրելու համար:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` 1-ամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ նշված շենքը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությանը տրամադրելուց հետո 1-ամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և փաստաթղթերի ձևակերպումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2002
N 816-Ա
Որոշում