040.0825.200602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2002 թվականի N 825-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նորաշենիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 306,9 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 302 հեկտարը, որից` 42,3 հեկտար վարելահող, 18,4 հեկտար խոտհարք, 187 հեկտար արոտ, 54,3 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 20 հեկտար վարելահողը` անհատույց, 1,3 հեկտար այլ հողեր` աճուրդով օտարելու համար.
բ) 3,6 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 1,5 հեկտար վարելահողը` բնակելի կառուցապատման նպատակով անհատույց օտարելու, մեկ հեկտար արոտը, 1,1 այլ հողերը` հասարակական կառուցապատման համար.
գ) 1,3 հեկտարը, որից` 0,7 հեկտար խոտհարք, 0,6 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ոչ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունիսի 13-ի N 825-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
------------------------------------
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում