Սեղմել Esc փակելու համար:
ԷՋՄԻԱԾՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՋՄԻԱԾՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0833.220602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2002 թվականի N 833-Ա

 

ԷՋՄԻԱԾՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ներսիսյանի միջնորդությունը և Հայաստանի Հանրապետության կրթական ոլորտում ու հոգևոր-մշակութային կյանքում Էջմիածնի հոգևոր ճեմարանի բացառիկ դերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Էջմիածնի հոգևոր ճեմարանը համարել բարձրագույն ուսումնական հաստատություն:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` թույլատրել Էջմիածնի հոգևոր ճեմարանի սովորողների տեղափոխությունը Հայաստանի Հանրապետության այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ և շրջանավարտների հետբուհական մասնագիտական կրթությունը Հայաստանի Հանրապետության գիտակրթական համակարգում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2002
N 833-Ա
Որոշում