Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

040.0841.220602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2002 թվականի N 841-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 08 ենթախմբի «01. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման և պահպանման գծով պետական պատվեր» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ` հաստատել միջոցառումների ծախսերի նախահաշիվները` անհրաժեշտության դեպքում ծրագրում կատարելով համապատասխան փոփոխություններ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 20-ի N 841-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԾՈՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

(հազար դրամ)

._________________________________________________________________________.

|NN |Ծառայությունների  |Միջոցա-|  Մեկ   |2002 թ.|       այդ թվում`        |

|ը/կ|տեսակները         |ռում-  |միջոցառ-|գումարը|_________________________|

|   |                  |ների   |ման     |       |  1-ին  |  1-ին  | 9 ամիս|

|   |                  |թիվը   |միջին   |       |եռամսյակ|կիսամյակ|       |

|   |                  |       |արժեքը  |       |        |        |       |

|___|__________________|_______|________|_______|________|________|_______|

|1. |Հուշարձանների     |2      |9900.0  |19800.0|2000.0  |5000.0  |8800.0 |

|   |պահպանական        |       |        |       |        |        |       |

|   |գոտիների նախագծում|       |        |       |        |        |       |

|   |և  թողարկում      |       |        |       |        |        |       |

|___|__________________|_______|________|_______|________|________|_______|

|2. |Հուշարձանների     |3      |3179.1  |9537.4 |1420.5  |3230.6  |5140.9 |

|   |հաշվառում,        |       |        |       |        |        |       |

|   |վկայագրում և      |       |        |       |        |        |       |

|   |ցուցակագրում      |       |        |       |        |        |       |

|___|__________________|_______|________|_______|________|________|_______|

|   |Ընդամենը          |       |        |29337.4|3420.5  |8230.6  |13940.9|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2002
N 841-Ն
Որոշում