ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
17 փետրվարի 1994թ. թ.0450/3-2զ
Բոլոր շրջանային /քաղաքային/ հարկային պետական տեսչություններին
Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի և դրանց վճարման կարգի մասին ստացած հարցումների կապակցությամբ հայտնվում է հետևյալը.
Համաձայն ՀՀ նախագահի 1993թ. հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրի 5-րդ կետի, հիշյալ ձեռնարկությունների սեփականատերերի /այդ թվում տնտեսական ընկերակցությունների փայամասնակիցների/ սոցապ մուծումների կարգի վերաբերյալ առաջարկություն պետք է տրվեր ՀՀ կառավարության կողմից, սակայն այն դեռևս գտնվում է քննարկման ընթացքում:
Նկատի ունենալով, որ 1993թ. համար համապատասխան կարգ չի սահմանվել, ինչպես նաև այն, որ նշված խմբի վճարողների եկամուտներից եկամտահարկով հարկումը իրականացվում է անհատ ձեռներեցների համար սահմանված կարգով, 1993թ. սոցապ մուծումների առումով ևս անհրաժեշտ է կիրառել նույն կարգը, ինչ սահմանված է անհատ ձեռներեցների համար /եկամտի 10 տոկոսի չափով/: Նրանցում ներգրավված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից սոցապ վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:
Սույն պարզաբանումը համաձայնեցված է ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հետ:
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ Պ.ՍԱՖԱՐՅԱՆ