041.0409.280602
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2002 թվականի N 409-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստան-Եվրոմիություն համագործակցության կոմիտեի երրորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2002 թվականի հունիսի 27-29-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
(պատվիրակության ղեկավար)
Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Մ. Գրիգորյան - ՀՀ ներքին գործերի նախարարի խորհրդական, իրավական
ապահովման վարչության պետ
Պ. Դադայան - AEPLAC կազմակերպության գործադիր տնօրեն
Ա. Սեկարև - AEPLAC կազմակերպության գլխավոր խորհրդական
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, ներառյալ Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի պետական տուրքը և հյուպատոսական գանձումները, կատարել`
ա) Կ. Ճշմարիտյանինը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Դ. Ավետիսյանինը, Ա. Գալստյանինը և Մ. Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
բ) Ա. Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Պ. Դադայանի և Ա. Սեկարևի Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն գործուղող կազմակերպության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ