041.0414.280602
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2002 թվականի N 414-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշմամբ հաստատված կարգի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի համակարգի ստեղծման 5-ամյակի կապակցությամբ և անշարժ գույքի կադաստրի բնագավառում ունեցած վաստակի, ակտիվ գործունեության ու ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով խրախուսել հետևյալ անձանց`
Մ. Գևորգյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Մուսայան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ֆ. Բաշոյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի անշարժ գույքի հաշվառման վարչության
պետ
Բ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի քարտեզագրման վարչության պետ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի ֆինանսական, հաշվապահական հաշվառման
վարչության պետ
Ա. Ղազեյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի անշարժ գույքի հաշվառման վարչության
անշարժ գույքի հաշվառման բաժնի պետ
Ս. Դավթյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնի տնօրեն
Հ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի «Հողաշինության նախագծային կենտրոն»
ՓԲԸ-ի տնօրեն
Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակ
պետական հիմնարկի գնումների, մրցույթների
կազմակերպման, պայմանագրերի նախապատրաստման և
կատարման գծով գլխավոր մասնագետ-բաժնի պետ
Ս. Շահբազյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման
ղեկավար
Թ. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման
ղեկավար
Ս. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանման
ղեկավար
Գ. Անդրեասյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման
ղեկավար
Գ. Շահինյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի Ախուրյանի տարածքային ստորաբաժանման
ղեկավար
Հ. Հունանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման
անշարժ գույքի հաշվառման բաժնի պետ
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրերի հանձնումը: