040.0854.290602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2002 թվականի N 854-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՐԲՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարբնիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 106 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 101,5 հեկտար, որից` 95,5 հեկտար վարելահող, 6 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 29,5 հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար.
բ) 2,5 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 1,5 հեկտարը` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, մեկ հեկտարը` հասարակական կառուցապատման համար.
գ) 2 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` խճի ու ավազի արտադրություն կազմակերպելու համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունիսի 20-ի N 854-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՐԲՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
--------------------------------------------
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում