040.0866.010702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2002 թվականի N 866-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի առաջին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին 2002 թվականի հուլիսի 3-ին, ժամը 12.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`
ա) «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
բ) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (քվեարկություն).
գ) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).
դ) «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).
ե) «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).
«Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).
զ) «Զինվորական ծառայության անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների զինվորական կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).
է) «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).
ը) «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).
թ) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).
ժ) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).
ժա) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 16-ի թիվ ՀՕ-118 օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
ժբ) «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).
ժգ) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).
ժդ) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).
ժե) «Քաղաքական կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում, քվեարկություն):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ