Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0875.020702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2002 թվականի N 875-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) «Ավտոմասմարկետ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Ավտոտեխսպասարկման կայան» անավարտ շինարարության օբյեկտը` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար.

բ) «Ավտոմասմարկետ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել «Ավտոմասմարկետ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել «Ավտոմասմարկետ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 4089 հազար դրամ, որը համապատասխանում է 4089 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Հաշվեկշռային մեթոդով 4173 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ավտոմասմարկետ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 3271 բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «ԱԶՊԱԹ-ՎԵՏԵՐԱՆ» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

1.4. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել` 25000 հազար դրամ:

1.5. «Ավտոմասմարկետ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են` 84 հազար դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 48 հազար դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 36 հազար դրամ:

1.6. «Ավտոմասմարկետ» բաց բաժնետիրական ընկերության 2000 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 20 հազար դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

1.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով «Ավտոմասմարկետ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված 7534 հազար դրամ գնահատված «Ավտոտեխսպասարկման կայան» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Դավիթ-Բեկի 201) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Ամասիա կաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2.2. Սահմանել «Ավտոտեխսպասարկման կայան» անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 3500 հազար դրամ:

2.3. Վճարումները կատարել 3-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2002
N 875-Ա
Որոշում