Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

20 հունիսի 2002 թվականի N 25

 

53. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել ի գիտություն, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին տրվել են վարկեր, որոնց մարման ժամկետների չպահպանման պատճառով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից մինչև 2002 թվականի հունիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրականացված հատկացումների չափը գերազանցում է Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի չափը:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը իրականացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը` մինչև տրամադրված վարկերի վերադարձնելը:

3. Հայաստանի Հանրապետության նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին` ձեռնարկել միջոցներ իրենց համակարգի ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից ստացված վարկերի մարումը հնարավորինս սեղմ ժամկետում ապահովելու համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2002
N 25
Արձանագրային որոշում