040.0902.060702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2002 թվականի N 902-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Աբովյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 332 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 330,5 հեկտարը, որից` 49,5 հեկտար վարելահող, 25 հեկտար արոտ, 256 հեկտար այլ հողեր գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 6,5 հեկտար վարելահողը աճուրդով օտարելու համար.
բ) 1,5 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` աճուրդով օտարելու համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունիսի 27-ի N 902-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
------------------------------
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում