030.1137.220702
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 2002 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության դատավորներին որակավորման դասեր շնորհելու մասին» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ և 95-րդ հոդվածի 5-րդ կետերով, «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի ներքոհիշյալ դատավորներին շնորհել որակավորման դասեր.
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԱԼԱՏ
1. Մկրտումյան Արման Յուրայի նախագահ, որակավորման բարձրագույն դաս
2. Գևորգյան Համլետ Եփրեմի դատավոր, որակավորման բարձրագույն դաս
3. Հովհաննիսյան Օլգա Հովհաննեսի դատավոր, որակավորման բարձրագույն դաս
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԱԼԱՏ
1. Ավետիսյան Դավիթ Զաքարի դատավոր, որակավորման բարձրագույն դաս
2. Ղուկասյան Հովհաննես Հաբեթնակի դատավոր, որակավորման բարձրագույն դաս
3. Սիմոնյան Մարգո Զավենի դատավոր, որակավորման բարձրագույն դաս
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
22 հուլիսի 2002 թ.
ՆՀ-1137-Ա