030.1138.220702
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Մ. Ե. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 2002 թվականի հուլիսի 16-ի «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Ե. ՀԱԿՈԲՅԱՆԻ լիազորությունները դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկության վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով` որոշում եմ.
1. Դադարեցնել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մանուշակ Երվանդի ՀԱԿՈԲՅԱՆԻ լիազորությունները` իր դիմումի համաձայն:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
22 հուլիսի 2002 թ.
ՆՀ-1138-Ա