040.0963.130702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2002 թվականի N 963-Ա
ՔԱՄԻԼԻԱՆՆԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ «Ս. ՔԱՄԻԼԻՈ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քամիլիանների միաբանության «Ս. Քամիլիո» բարեգործական հիմնադրամի ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի մարտի 6-ի «Քամիլիանների միաբանության «Ս. Քամիլիո» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցում 2001-2003 թվականներին իրականացվող ծրագրի մասին» N Մ-59 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Քամիլիանների միաբանության «Ս. Քամիլիո» բարեգործական հիմնադրամին (ՀՎՀՀ` 05806438) փոխհատուցել 2002 թվականի մայիսի 2-ի N C 309 և N C 310 բեռնամաքսային հայտարարագրերի հիման վրա շտապ օգնության մեքենայի, դեղորայքի և բժշկական պարագաների Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 11204502 դրամ գումարը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ