Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՒՅՔԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 1992 թ. թիվ 571

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Հանրապետությունում պետական, հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակությունների, տնտեսական բնույթի մյուս հանցագործությունների դեմ տարվող պայքարն ուժեղացնելու մասին» հրամանագրի կապակցությամբ և պետական ձեռնարկություններում ու կազմակերպություններում պետական ունեցվածքի հափշտակությունների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության, գերատեսչությունների և միավորումների ղեկավարների անձնական պատասխանատվությամբ 1992 թվականի նոյեմբերի 1-30-ը բոլոր պետական ձեռնարկություններում ու կազմակերպություններում անցկացնել պետական ունեցվածքի գույքագրում:

Առանձին հաշվառել այն գույքը, որը 1990-1992 թվականներին օտարվել է ոչ պետական ձեռնարկություններին ու ֆիզիկական անձանց, և այն գույքը, որը ձեռք է բերվել 1992 թվականին:

2. Նշված աշխատանքների պատշաճ հսկողության, ժամանակին իրականացման և արդյունավետության ապահովման նպատակով նախարարություններում, պետական վարչություններում և գերատեսչություններում ստեղծել գույքագրման կենտրոնական հանձնաժողովներ, նրանցում ընդգրկելով նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության, գերատեսչությունների, միավորումների պատասխանատու աշխատողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչների:

3. Պետական ձեռնարկություններում և կազմակերպություններում պետական ունեցվածքի գույքագրման արդյունքներով պակասորդներ և այլ չարաշահումներ հայտնաբերելու դեպքում նյութերը սահմանված կարգով հանձնել իրավապահ մարմիններին:

4. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել նախարարի (պետական վարչության պետի, գերատեսչության ղեկավարի) վրա:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, հարկային պետական տեսչությանը, գերատեսչություններին, միավորումներին` մինչև 1992 թվականի դեկտեմբերի 31-ը գույքագրման անցկացման արդյունքների մասին հաղորդագրություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Առանձին ցուցակով ներկայացնել այն գույքի ցանկը, որը 1990-1992 թվականների ընթացքում օտարվել է ոչ պետական ձեռնարկություններին և ֆիզիկական անձանց:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին ցույց տալ մեթոդական օգնություն և անհրաժեշտության դեպքում անցկացնել ընտրանքային ստուգումներ գույքագրման ընթացքը վերահսկելու համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.11.1992
N 571
Որոշում