ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 1993 թ. թիվ 67
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ԿԱՊ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև օդային կապի ստեղծման մասին:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության պետ Յուրի Գերասիմի Մնացականովին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ: