ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 1993 թ. թիվ 68
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ԿԱՊ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության և Իսրայելի միջև օդային կապի ստեղծման մասին:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության պետ Յուրի Գերասիմի Մնացականովին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պայմանագիր կնքել Իսրայելի կառավարության հետ: