Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈ ...

 

 

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ             ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

    ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ            ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

    14 մարտի 1994թ.           14 մարտի 1994թ.

    թ.17-3                    թ.0844/3-2/զ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994թ. փետրվարի 25-ի «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներում մուտքագրելու, պահելու և կանխիկ դրամով դուրս գրելու կարգի մասին» թ.94 որոշման կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը և հարկային պետական տեսչությունը պարզաբանում են հետևյալը.

1.Վերոհիշյալ որոշման 1-ին կետով սահմանված կարգով առևտրային բանկերի կողմից սպասարկվող ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվարկային և ընթացիկ հաշիվներում մնացորդի ձևով գոյացած դրամական միջոցների դիմաց նրանց վճարված տոկոսները պետք է ստացողի մոտ ձևակերպվեն որպես արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտներ և հարկվեն շահութահարկով (եկամտահարկով) ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով:

2.Որոշման 4-րդ և 5-րդ կետերում նշված վճարները (0,5 տոկոս, 7 տոկոս, 34 տոկոս, 0,2 տոկոս և 3 տոկոս) ձեռնարկությունների կողմից մտցվում են նրանց արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

3.Որոշման 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված վճարները` 0,2 տոկոս և 3 տոկոս առևտրային բանկերի կողմից ձևակերպվում է որպես հիմնական գործունեությունից ստացված եկամուտներ և հարկվելու են շահութահարկով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով (45 տոկոս դրույքաչափով):

4.Որոշման 1-ին կետով նախատեսված կարգով ստացված տոկոսները ձեռնարկությունների համար և 4,5 կետերով նախատեսված կարգով հատուկ և լրացուցիչ վճարները` առևտրային բանկերի համար ավելացված արժեքի հարկով չեն հարկվում:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
14.03.1994
N 17-3
Պարզաբանում