Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

 

041.0614.211002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2002 թվականի N 614-Ն

 

i

ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածներին ու 121-րդ հոդվածի յոթերորդ մասի 3-րդ կետին համապատասխան`

1. Ջրի ազգային խորհրդի կազմում ստեղծել վեճեր լուծող հանձնաժողով:

2. Հաստատել`

ա) վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) վեճեր լուծող հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

վարչապետի 2002 թվականի

հոկտեմբերի 21-ի N 614-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Վեճեր լուծող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն` ջրի ազգային խորհրդի կազմում:

2. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում ջրային հարաբերություններում ծագած վեճերը լուծող մարմին է:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրը, օգտագործելով միջնորդությունը, բոլոր կողմերի համաձայնությամբ, ջրային հարաբերություններում ծագած` ջրօգտագործման թույլտվություններին առնչվող վեճերին վերջնական լուծում տվող միջնորդ ծառայելն է:

5. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`

ա) լուծում է ջրային հարաբերություններում ծագած վեճերը` բացառությամբ այն դեպքերի, երբ որպես կողմ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը.

բ) առաջարկում է կողմերին, փոխադարձ համաձայնությամբ, մինչև հանձնաժողովի կողմից վեճի լուծման մասին որոշում ընդունելը, ձեռնպահ մնալ վեճը դատական կարգով լուծելուց.

գ) յուրաքանչյուր եռամսյակ ջրի ազգային խորհուրդ է ներկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքների մասին.

դ) անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմիններից կարող է պահանջել և ստանալ վեճի լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ.

ե) հաստատում է հանձնաժողովի աշխատակարգը.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով և սույն կանոնակարգով իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i

6. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներից:

(6-րդ կետը փոփ. 01.02.13 թիվ 77-Ն որոշում)

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը նախագահում է նրա տեղակալը:

8. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերի հրավիրման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են քարտուղարի կողմից` նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին ներկա անդամների կեսից ավելին:

Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի (նախագահի բացակայության դեպքում` նախագահի տեղակալի) ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովի որոշումների չկատարման դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

Հանձնաժողովի որոշումներն ստորագրվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի որոշումներին դեմ քվեարկած անդամի կարծիքը կցվում է որոշմանը:

Հանձնաժողովը գործի քննությունն սկսելուց հետո տաս օրվա ընթացքում պարտավոր է ընդունել որոշում:

10. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.

գ) ստորագրում է հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և գրագրությունը.

դ) ներկայացնում է հանձնաժողովը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

ե) հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամի պարբերաբար, առանց հարգելի պատճառի բացակայության դեպքում ջրի ազգային խորհուրդ է ներկայացնում առաջարկություն տվյալ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

11. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) կազմում է միջոցառումների ծրագիր.

գ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.

դ) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում նրա գործունեության ոլորտին առնչվող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

ե) կազմում է հանձնաժողովի որոշումներն ու կազմակերպում դրանց առաքումը.

զ) վերլուծում է հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

12. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին.

բ) ստորագրում են հանձնաժողովի որոշումները.

գ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի քարտուղարին:

13. Հանձնաժողովն ունի իր անվամբ ձևաթուղթ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է օրենքով սահմանված կարգով:

15. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և մյուս նյութերը ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

վարչապետի 2002 թվականի

հոկտեմբերի 21-ի N 614-Ն որոշման

 

ԿԱԶՄ

i

ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Վ. Նարիմանյան      - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         ջրային ռեսուրսների կառավարման գործակալության

                         պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Ա. Վանյան          - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                         պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության պետ

 

    Գ. Սարոյան         - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         իրավաբանական վարչության պետ

 

    Ա. Բաղդասարյան     - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                         հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

 

    Ա. Պետրոսյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային

                         տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի

                         իրավաբանական վարչության պետ

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի

                         տեղակալ

 

    Հ. Եսայան          - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ

                         ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության

                         գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային

                         տնտեսության բյուջետային ընթացիկ ծախսերի

                         ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ-վարչության պետի

                         տեղակալ

 

    Ս. Սրապյան         - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                         բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ

                         ենթակառուցվածքների բաժնի պետ

 

    Դ. Ստեփանյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող

                         էներգետիկայի բաժնի պետ

 

    Ա. Մեսրոպյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման

                         ընթացակարգերի վարչության ուղղակի հարկերի բաժնի

                         պետ

 

    Գ. Մուրադյան       - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         ջրային ռեսուրսների կառավարման գործակալության

                         ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ

                         (հանձնաժողովի քարտուղար)

 

(կազմը փոփ. 12.02.04 թիվ 61-Ն, 13.10.04 թիվ 666-Ն, 25.04.06 թիվ 282-Ն, 01.02.13 թիվ 77-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.10.2002
N 614-Ն
Որոշում