Սեղմել Esc փակելու համար:
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների, այդ թվում` նրանցից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց (այսուհետ` փախստականներ) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բնակելի շենքերի բնակարանները, քոթեջատիպ տները (այսուհետ` բնակարաններ) սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Օրենքի գործողության շրջանակը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է այն փախստականների վրա, ովքեր ստացել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բնակարաններ:

 

Հոդված 3. Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու հիմքերը

 

Բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հիմք է հանդիսանում փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի (մինչև 1996 թվականի հունիսի 30-ը` պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմի) և փախստականի միջև կնքված` բնակարանի հատկացման մասին պայմանագիրը:

Այդպիսի պայմանագիր չլինելու դեպքում բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով հատկացնելու հիմք է հանդիսանում փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի տված համապատասխան տեղեկանքը:

 

Հոդված 4. Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելը

 

Բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով հատկացվում են անհատույց` մարզերում` մարզպետների, Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից:

(4-րդ հոդ. փոփ. 04.02.10 ՀՕ-9-Ն օրենք)

 

Հոդված 5. Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու համար դիմում ներկայացնելը

 

Բնակարանների` սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է տվյալ բնակարանում բնակվող փախստականի կողմից համապատասխան մարզպետին (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին) ուղղված դիմումի հիման վրա` այդ բնակարանում բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Բնակարանների` սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

(5-րդ հոդ. փոփ. 04.02.10 ՀՕ-9-Ն օրենք)

 

Հոդված 6. Դիմում ներկայացնելու ժամկետները

 

Մինչև 2009 թվականի հունիսի 30-ը բնակարան ստացած փախստականներն այդ բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:

2009 թվականի հունիսի 30-ից հետո բնակարան ստացած փախստականները բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել բնակարանը ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:

Սահմանված ժամկետներում դիմում չներկայացրած փախստականների բնակարանները համարվում են պետական բնակարանային ֆոնդի բնակարաններ, և դրանք տնօրինում է փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմինը:

(6-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-110-Ն, 07.04.09 ՀՕ-81-Ն, 24.10.12 ՀՕ-186-Ն օրենքներ)

 

Հոդված 7. Սեփականության ձևը

 

Բնակարանները սեփականության իրավունքով անհատույց հատկացվում են տվյալ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց` որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:

 

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 6
Երևան
ՀՕ-458-Ն

 

 

pin
ՀՀ 20.11.2002
N ՀՕ-458-Ն օրենք