Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ», «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ», «ՎԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ», «ԵՂԵ ...

 

  01.01.2006 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ», «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ», «ՎԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ», «ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՈՌՈԳՈՒՄ», «ՄԱՐՏՈՒՆԻ-ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ԹԱԼԻՆ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքի նպատակն է կեղտաջրեր ընդունող, մաքրող և հեռացնող «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների բնականոն գործունեության վերականգնումն ու ֆինանսական առողջացումը, հետագայում դրանց արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ հիմքերի ստեղծումը:

(1-ին հոդ փոփ. 24.12.04 ՀՕ-35-Ն օրենք)

 

Հոդված 2. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2006 թվականի հունվարի 1-ից հետո ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկված և չվճարված բնապահպանական վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը` դրանց մարումը նախատեսելով 2009-2012 թվականներին, ըստ տարիների, հավասար չափերով:

(2-րդ հոդ փոփ. 24.12.04 ՀՕ-35-Ն, 16.12.05 ՀՕ-255-Ն օրենքներ)

 

Հոդված 2.1. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել մինչև 2006 թվականի հունվարի 1-ը հաշվարկված ու չվճարված բնապահպանական վճարների և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման պարտավորություններից:

(2.1-ին հոդ լրաց. 16.12.05 ՀՕ-255-Ն օրենք)

 

Հոդված 3. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական վճարների գծով հաշվարկված և չվճարված (չգանձված) տույժերից և տուգանքներից:

(3-րդ հոդ փոփ. 24.12.04 ՀՕ-35-Ն օրենք)

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկված բնապահպանական վճարների վճարման ժամկետը սկսվում է 2009 թվականի հունվարի 1-ից:

(4-րդ հոդ փոփ. 24.12.04 ՀՕ-35-Ն, 16.12.05 ՀՕ-255-Ն օրենքներ)

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-486-Ն

 

 

 

pin
ՀՀ 11.12.2002
N ՀՕ-486-Ն օրենք