Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ ...

 

 

050.0347.261202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 050020397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2002 թվականի N 347-Ն

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 14-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշման ընդունման պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի նոյեմբերի 5-ի

թիվ 347-Ն որոշմամբ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
ԳԼՈՒԽ 2. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 4. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 3. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
ԳԼՈՒԽ 5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 14

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունների գործունեության սահմանափակումները, վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկի մեջ մտնող տարրերի կազմը:

 

ԳԼՈՒԽ 2. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային միությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ,

բ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

գ) տրամադրել երաշխիքներ,

դ) (2-րդ կետի դ ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն որոշում)

ե) (2-րդ կետի ե ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն որոշում)

զ) անկանխիկ ձևով իր մասնակիցներից գնել և/կամ իր մասնակիցներին վաճառել արտարժույթ, այդ թվում` անկանխիկ ձևով իր մասնակիցների հետ կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ, բացառությամբ սույն կանոնակարգի 7.1-րդ կետով սահմանված դեպքերի,

է) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ը) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

թ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն.

ժա) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել`

- առանց ապահովման պարտատոմսեր` վարկային միության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների` ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից.

ժբ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 13.01.03 թիվ 10-Ն, 14.05.03 թիվ 182-Ն, 15.06.04 թիվ 150-Ն, 29.08.06 թիվ 521-Ն, 12.08.08 թիվ 239-Ն, 21.12.10 թիվ 342-Ն որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խնայողական միությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրենց մասնակիցներից ներգրավել փոխառություններ,

բ) իրենց մասնակիցներին տրամադրել վարկեր և փոխառություններ,

գ) իրենց մասնակիցներին տրամադրել երաշխիքներ,

դ) (3-րդ կետի դ ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն որոշում)

ե) (3-րդ կետի ե ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն որոշում)

զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

է) իրենց մասնակիցներից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ը) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

թ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն.

ժա) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել`

- առանց ապահովման պարտատոմսեր` խնայողական միության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների` ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից.

ժբ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(3-րդ կետը փոփ. 13.01.03 թիվ 10-Ն, 29.08.06 թիվ 521-Ն, 12.08.08 թիվ 239-Ն որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիզինգային կազմակերպությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,

բ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

գ) տրամադրել երաշխիքներ,

դ) իրենց մասնակիցներին, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ,

ե) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, գործակալական),

զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

է) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ),

է1. իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ, պայմանով, որ լիզինգային ընկերության ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ) կազմում է 10 տոկոս,

ը) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

թ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

ժ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժա) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,

ժբ) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել`

- առանց ապահովման պարտատոմսեր` լիզինգային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների` ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից.

ժգ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 13.01.03 թիվ 10-Ն, 14.05.03 թիվ 182-Ն, 15.06.04 թիվ 150-Ն, 29.08.06 թիվ 521-Ն, 12.08.08 թիվ 239-Ն, 21.12.10 թիվ 342-Ն որոշումներ)

5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆակտորինգային կազմակերպությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,

բ) իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ,

գ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

դ) տրամադրել երաշխիքներ,

ե) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ),

զ) իրենց մասնակիցներին, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ,

է) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, գործակալական),

ը) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

թ) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ժ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

ժա) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժբ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,

ժգ) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել`

- առանց ապահովման պարտատոմսեր` ֆակտորինգային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների` ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից.

ժդ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 13.01.03 թիվ 10-Ն, 14.05.03 թիվ 182-Ն, 15.06.04 թիվ 150-Ն, 29.08.06 թիվ 521-Ն, 12.08.08 թիվ 239-Ն որոշումներ)

5.1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետի հիման վրա վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները կարող են իրականացնել սույն կանոնակարգի 6-րդ կետով նախատեսված բոլոր գործառնությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների և սույն կանոնակարգի 6-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված գործառնությունների, որոնց մասով վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները կարող են իրենց անունից թողարկել և տեղաբաշխել գույքով ապահովված պարտատոմսեր կամ երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր: Ընդ որում, երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր թողարկելու և տեղաբաշխելու դեպքում դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրված վարկանիշների` ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ- (Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից: «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ.1» կետով սահմանված գործառնություններից վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները միայն իրենց անունից կարող են թողարկել ճանապարհային չեկեր, իրականացնել այդ չեկերի առուվաճառք:

(5.1-ին կետը լրաց. 30.08.11 թիվ 225-Ն, 25.05.18 թիվ 73-Ն որոշումներ)

5.2. Սույն կանոնակարգի իմաստով, վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններ են համարվում այն վարկային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի վերաֆինանսավորումն է (բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի դիմաց վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից վարկերի և փոխառությունների տրամադրում բանկերին և վարկային կազմակերպություններին, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի կամ դրանց պահանջի իրավունքի ձեռք բերում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից, վերաֆինանսավորման նպատակով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերի ձեռք բերում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից):

(5.2-րդ կետը լրաց. 30.08.11 թիվ 225-Ն որոշում)

6. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետով սահմանված վարկային կազմակերպությունները (այսուհետև` ունիվերսալ) կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր գործառնությունները, ինչպես նաև իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, բացառությամբ` «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «զ» կետի և «դ» կետով սահմանված գործառնությունների մի մասի: Մասնավորապես, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ» կետով սահմանված գործառնություններից վարկային կազմակերպությունները կարող են իրենց անունից թողարկել և տեղաբաշխել`

- առանց ապահովման պարտատոմսեր` ունիվերսալ վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների` ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից:

«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ.1» կետով սահմանված գործառնություններից վարկային կազմակերպությունները միայն իրենց անունից կարող են թողարկել ճանապարհային չեկեր, իրականացնել այդ չեկերի առուվաճառք:

ՈՒնիվերսալ վարկային կազմակերպությունները կարող են իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ:

(6-րդ կետը փոփ. 13.01.03 թիվ 10-Ն, 14.05.03 թիվ 182-Ն, 15.06.04 թիվ 150-Ն, 30.08.05 թիվ 445-Ն, 29.08.06 թիվ 521-Ն, 12.08.08 թիվ 239-Ն, 21.12.10 թիվ 342-Ն որոշումներ)

6.1. Վարկային կազմակերպությունները կարող են մատուցել ներդրումային ծառայություններ` առանց ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

(6.1-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

6.2. Վարկային միությունները և խնայողական միությունները կարող են մատուցել սույն կանոնակարգի 6.4-րդ կետի 2-ից 6-րդ ենթակետերում նշված ծառայությունները և 6.5-րդ կետի 1-ին ենթակետում նշված ոչ հիմնական ծառայությունը միայն այն դեպքում, եթե նրանց ընդհանուր կապիտալը կազմում է առնվազն 100 միլիոն դրամ:

(6.2-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

6.3. Վարկային կազմակերպությունները ներդրումային ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր են գրավոր ձևով այդ մասին նախապես տեղեկացնել Կենտրոնական բանկին` այդ ծառայությունների մատուցումը սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ:

(6.3-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն, փոփ. 28.07.09 թիվ 230-Ն որոշումներ)

6.4. Սույն կանոնակարգի իմաստով ներդրումային ծառայություններ են համարվում վարկային կազմակերպության կողմից`

1) հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը,

2) իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը,

3) արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին,

4) իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը,

5) արժեթղթերի փաթեթի կառավարումը,

6) արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը:

(6.4-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

6.5. Սույն կանոնակարգի իմաստով ոչ հիմնական ծառայություններ են համարվում`

1) արժեթղթերի պահառությունը,

2) փոխառության տրամադրումը հաճախորդներին` արժեթղթերով գործարքների իրականացման համար, պայմանով, որ փոխառուն հանդիսանում է նման գործարքի կողմ,

3) արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցումը,

4) խորհրդատվության տրամադրումն ընկերություններին կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցումը,

5) արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների իրականացումը,

6) արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմումը և տարածումը:

(6.5-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

6.6. Վարկային կազմակերպության կողմից 6.4. կետի 4-րդ ենթակետով սահմանված գործունեության իրականացումը չի համարվում ներդրումային ծառայությունների մատուցում, եթե դա կրում է ոչ պարբերական բնույթ և տվյալ վարկային կազմակերպության հիմնական գործունեության մաս չի կազմում:

(6.6-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

6.7. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է վարկային կազմակերպությունների նկատմամբ սահմանել լրացուցիչ պահանջներ` վերջիններիս կառուցվածքում ներդրումային ծառայությունների մատուցման կազմակերպական և ֆինանսական առանձնացվածությունն ապահովելու նպատակով:

(6.7-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

7. Հաշվետեր վարկային կազմակերպությունները պարտավոր են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում հաշվի բացման մասին տասն աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

7.1. Վարկային միությունները և խնայողական միությունները կանխիկ ձևով կարող են գնել և/կամ վաճառել արտարժույթ միայն այն դեպքում և այն չափով, որն անհրաժեշտ է իրենց կողմից տրամադրված վարկերի մարումը սպասարկելու համար: Վարկային միություններն ու խնայողական միությունները արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործարքներ իրականացնելիս կարող են կլորացնել գործարքի արժեքը 5000 Հայաստանի Հանրապետության դրամի (այսուհետ` ՀՀ դրամ) շրջանակներում:

(7.1-րդ կետը լրաց. 29.08.06 թիվ 521-Ն, փոփ. 12.08.08 թիվ 239-Ն, 21.12.10 թիվ 342-Ն որոշումներ)

7.2. Եթե գործող լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները իրենց կանոնադրության համաձայն կանխիկ ձևով գնում և/կամ վաճառում են արտարժույթ, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվեն սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները, ընդ որում, նրանց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի`

1) սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո 6-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից` 200 միլիոն ՀՀ դրամ,

2) 2012 թվականի հունվարի 1-ից` 300 միլիոն ՀՀ դրամ,

3) 2013 թվականի հուլիսի 1-ից` 600 միլիոն ՀՀ դրամ,

4) 2015 թվականի հունվարի 1-ից` 1 միլիարդ ՀՀ դրամ:

ա. Եթե նոր ստեղծվող լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները իրենց կանոնադրության համաձայն կանխիկ ձևով գնում և/կամ վաճառում են արտարժույթ, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվեն սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները, ընդ որում, նրանց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 1 միլիարդ ՀՀ դրամ: Եթե նոր ստեղծվող լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները գրանցման և լիցենզավորման պահին իրենց կանոնադրության համաձայն չեն իրականացնում արտարժույթի կանխիկ առուվաճառք, սակայն այնուհետև կանոնադրության փոփոխության միջոցով որոշում են իրականացնել նման գործառնություն, ապա կանոնադրության փոփոխության պահից նրանց նկատմամբ պետք է կիրառվեն սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր տնտեսական նորմատիվները, ընդ որում, նրանց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 1 միլիարդ ՀՀ դրամ:

բ. Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ արտարժույթի առուվաճառքն իրականացվել է իրենց կողմից տրամադրված վարկերի մարումը սպասարկելու համար և մարման համար անհրաժեշտ չափով: Ընդ որում, արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործարքներ իրականացնելիս լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները կարող են կլորացնել գործարքի արժեքը 5000 ՀՀ դրամի շրջանակներում:

գ. Մինչև 2011 թվականի հունիսի 1-ը վարկային միությունները և խնայողական միությունները պետք է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ գրանցման ներկայացնեն իրենց և/կամ իրենց տարածքային ստորաբաժանումների կանոնադրություններում կատարված փոփոխությունները` համապատասխանեցնելով իրենց և/կամ իրենց տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները սույն կանոնակարգի 2-րդ կետի «զ» ենթակետի և 3-րդ կետի «զ» ենթակետի պահանջներին:

(7.2-րդ կետը լրաց. 28.07.09 թիվ 230-Ն, 21.12.10 թիվ 342-Ն, 30.08.11 թիվ 225-Ն որոշումներ)

7.3. Վարկային կազմակերպության պարտատոմսերը կարող են շրջանառվել բացառապես իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և վարկային կազմակերպության մասնակիցների միջև` ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում, բացառությամբ սույն կանոնակարգի 7.4 կետով նախատեսված դեպքերի: Վարկային կազմակերպությանն արգելվում է սույն կանոնակարգին հակասող պայմաններով պարտատոմս թողարկել:

(7.3-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն որոշում)

7.4. Լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները (այսուհետ` թողարկող վարկային կազմակերպություն) կարող են պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավել Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման` Ֆինանսական վերահսկողության վարչության (այսուհետ` Ֆինանսական վերահսկողության վարչություն) կողմից առարկության բացակայության դեպքում: Ընդ որում, սույն Կանոնակարգի 7.15 կետի երկրորդ նախադասությամբ նախատեսված սահմանափակումը չի տարածվում սույն կետի համաձայն պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դեպքերի վրա: Նախքան հրապարակային տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի թողարկման ազդագրի ներկայացումը Կենտրոնական բանկ, թողարկող վարկային կազմակերպությունը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` նշելով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու մտադրության մասին:

(7.4-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն, 30.08.11 թիվ 225-Ն, 25.05.18 թիվ 73-Ն որոշումներ)

7.5. Պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու նպատակով Կենտրոնական բանկ դիմում կարող է ներկայացնել այն թողարկող վարկային կազմակերպությունը, որի նկատմամբ դիմումը ներկայացնելուն նախորդող առնվազն վեց ամսվա ընթացքում կիրառվել են սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները, ինչպես նաև որի ընդհանուր կապիտալը դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ կազմում է առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ: Սույն կետի պահանջները չեն տարածվում թողարկող հանդիսացող վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների նկատմամբ:

(7.5-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն, 30.08.11 թիվ 225-Ն, 16.04.13 թիվ 106-Ն որոշումներ)

7.6. Ֆինանսական վերահսկողության վարչությունը բավարարում է թողարկող վարկային կազմակերպության կողմից ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու նպատակով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դիմումը, եթե բավարարված են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

1) թողարկող վարկային կազմակերպությունը վերջին մեկ տարվա ընթացքում չի խախտել վարկային կազմակերպությունների համար սահմանված տնտեսական նորմատիվներից որևէ մեկը (սույն պայմանը չի տարածվում թողարկող հանդիսացող վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների նկատմամբ),

2) վերջին մեկ տարվա ընթացքում թողարկող վարկային կազմակերպությունը թույլ չի տվել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի դրույթների էական խախտումներ,

3) թողարկող վարկային կազմակերպությունում առկա են պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու հետևանքով առաջացող նոր (լրացուցիչ) ռիսկերի զսպման և կառավարման համապատասխան մեխանիզմներ, ընթացակարգեր (վարկերի տրամադրման, պարտատոմսերի թողարկման, իրացվելիության կառավարման),

4) թողարկող վարկային կազմակերպությունն ունի առնվազն երեք անդամից բաղկացած խորհուրդ,

5) պարտատոմսերի թողարկումը չի պարունակում ռիսկեր Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության համար:

(7.6-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն, 30.08.11 թիվ 225-Ն որոշումներ)

7.7. Ֆինանսական վերահսկողության վարչությունը կարող է մերժել թողարկող վարկային կազմակերպության պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու վերաբերյալ դիմումը 30-օրյա ժամկետում` վերջինիս ուղարկելով գրություն` հստակ նշելով մերժման հիմքերը: 30-օրյա ժամկետում մերժելու վերաբերյալ գրություն չստանալու դեպքում, թողարկող վարկային կազմակերպության կողմից պարտատոմսերի թողարկման և հրապարակային տեղաբաշխման դիմումը համարվում է բավարարված: Թողարկող վարկային կազմակերպությունը կարող է պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնել դիմումը բավարարված համարվելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետից ուշ պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դեպքում թողարկող վարկային կազմակերպությունը պարտավոր է կրկին Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կարգի 7.4-րդ կետով նախատեսված դիմումը:

(7.7-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն որոշում)

7.8. Որոշակի տեղեկություններ ստանալու համար, Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության պետի որոշմամբ, սույն կանոնակարգի 7.4-րդ կետով սահմանված դիմումի քննության 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել մինչև անհրաժեշտ տեղեկությունների ստացումը: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո դիմումի քննության վերսկսման որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և 30-օրյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

(7.8-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն որոշում)

7.9. Թողարկող վարկային կազմակերպությունը պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելիս պարտավոր է պարտատոմս թողարկելու ազդագրում ներառել դրույթ այն մասին, որ պարտատոմսերի մարումը չի երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

(7.9-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն որոշում)

7.10. Թողարկող վարկային կազմակերպության նկատմամբ, ֆիզիկական անձանցից փոխառություններ ներգրավելու նպատակով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դիմումը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում մերժման վերաբերյալ գրություն չստանալու դեպքում, շարունակում են կիրառվել սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները` մինչև պարտատոմսերի հրապարակային թողարկման և տեղաբաշխման արդյունքում փաստացի տեղաբաշխված բոլոր պարտատոմսերի ամբողջությամբ մարումը: Ընդ որում, սույն կետով նախատեսված թողարկող վարկային կազմակերպությունների համար դիմումը բավարարված համարվելու օրվանից ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ) սահմանվում է 12%:

(7.10-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն որոշում)

7.11. Թողարկող վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը պետք է կազմի առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ մինչև պարտատոմսերի հրապարակային թողարկման և տեղաբաշխման արդյունքում փաստացի տեղաբաշխված բոլոր պարտատոմսերի ամբողջությամբ մարումը:

(7.11-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն որոշում)

7.12. Թողարկող վարկային կազմակերպությունը (բացառությամբ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների) ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանցից փոխառություն ներգրավելու նպատակով պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում կարող է իրականացնել միայն կարգավորվող շուկայում: Կարգավորվող շուկայում գնված պարտատոմսերի հետագա վերավաճառքը այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց իրականացվում է միայն կարգավորվող շուկայում:

(7.12-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն, 30.08.11 թիվ 225-Ն որոշումներ)

7.13. Կարգավորվող շուկայից դուրս պարտատոմսերի ոչ հրապարակային տեղաբաշխում կարող է իրականացվել միայն իրավաբանական անձանց շրջանակում, ընդ որում, նման պարտատոմսերը պետք է պարունակեն «Փոխանցելի չէ ֆիզիկական անձանց» մակագրությունը:

(7.13-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն որոշում)

7.14. Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից թողարկող վարկային կազմակերպության ներկայացրած դիմումը մերժելու դեպքում, թողարկող վարկային կազմակերպությունը կրկին կարող է սույն կանոնակարգի 7.4-րդ կետով սահմանված դիմումը ներկայացնել Կենտրոնական բանկ ոչ շուտ, քան նախորդ դիմումը մերժելու օրվանից 3 ամիս հետո:

(7.14-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն որոշում)

7.15. Վարկային միություններն ու խնայողական միությունները ֆիզիկական անձ հանդիսացող իրենց մասնակիցներից կարող են ներգրավել փոխառություն միայն այն դեպքում, եթե տվյալ մասնակցի մասնակցությունը վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում կազմում է առնվազն 5 տոկոս: Լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձ հանդիսացող իրենց մասնակիցներից կարող են ներգրավել փոխառություն միայն այն դեպքում, եթե տվյալ մասնակցի մասնակցությունը վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում կազմում է առնվազն 5 տոկոս կամ եթե փոխառության գումարը կազմում է առնվազն 30 միլիոն ՀՀ դրամ: Ընդ որում, լիզինգային կազմակերպության, ֆակտորինգային կազմակերպության կամ ունիվերսալ վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում 5 տոկոսից փոքր մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակցից 30 միլիոն ՀՀ դրամ կամ ավելի փոխառություն ներգրավելու դեպքում լիզինգային կազմակերպության, ֆակտորինգային կազմակերպության կամ ունիվերսալ վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը պետք է կազմի առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ մինչև նմանատիպ փոխառության ամբողջությամբ մարումը: Ընդ որում, փոխառության պայմանագրում պետք է անպայման դրույթ պարունակվի այն մասին, որ ներգրավված փոխառության վերադարձը չի երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

(7.15-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն, 30.08.11 թիվ 225-Ն որոշումներ)

 

ԻՐՏԵԿ - 30.08.11 թիվ 225-Ն որոշման 1.6 կետի համաձայն կանոնակարգ 14-ի

7.15-րդ կետում «և ունիվերսալ վարկային կազմակերպությունները»

բառերը իրենց հոլովաձևերով պետք փոխարինվեն «, ունիվերսալ

վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող

վարկային կազմակերպությունները» բառերով` իրենց հոլովաձևերով:

Սակայն կանոնակարգի 7.15-րդ կետում կիրառվում են նաև «կամ

ունիվերսալ վարկային կազմակերպությունները» բառերը իրենց

հոլովաձևերով, որոնք չեն փոփոխվել, քանի որ 30.08.11 թիվ 225-Ն

որոշման 1.6 կետի համաձայն դրանք փոփոխման ենթակա չեն` թեև

տրամաբանական է, որ դրանք ևս պետք է փոփոխվեին:

 

7.16. Այն դեպքում, երբ վարկային միությունը կամ խնայողական միությունը 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ ունի իր կանոնադրական կապիտալում 5 տոկոսից փոքր մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակցից ներգրաված փոխառություն, ապա այն պարտավոր է ամբողջությամբ մարել նման փոխառության գծով իր պարտավորությունները մինչև 2012 թվականի հունվարի 1-ը: Եթե լիզինգային կազմակերպությունը, ֆակտորինգային կազմակերպությունը, ունիվերսալ վարկային կազմակերպությունը կամ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ ունի իր կանոնադրական կապիտալում 5 տոկոսից փոքր մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակցից ներգրաված` մինչև 30 միլիոն ՀՀ դրամ գումարի փոխառություն, ապա նա պարտավոր է մինչև 2012 թվականի հունվարի 1-ը լրացնել նման փոխառության գումարը մինչև 30 միլիոն ՀՀ դրամ, կամ ավելացնել նման մասնակցի մասնակցությունը իր կանոնադրական կապիտալում մինչև 5 տոկոս, կամ ամբողջությամբ մարել նման փոխառության գծով իր պարտավորությունները:

(7.16-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն, 30.08.11 թիվ 225-Ն որոշումներ)

7.17. Վարկային կազմակերպությունները, երաշխիք (երաշխիքներ) տրամադրելու դեպքում, պարտավոր են ունենալ երաշխիքի տրամադրման և սպասարկման գործառույթը կանոնակարգող ներքին իրավական ակտեր, որոնցում առնվազն պետք է նշված լինեն երաշխիքի տրամադրման և սպասարկման պայմանները:

(7.17-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն որոշում)

8. Վարկային կազմակերպությունները չեն կարող իրենց հաճախորդների և մասնակիցների համար բացել և վարել բանկային հաշիվներ: Վարկային կազմակերպություններն անկանխիկ դրամական հաշվարկները կատարում են վարկային կազմակերպությանը սպասարկող բանկի միջոցով:

9. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է վարկային կազմակերպության համար բացել և վարել հատուկ հաշիվներ` ապահովելու առանձին վճարահաշվարկային համակարգերում վերջնահաշվարկների կատարումը, եթե վարկային կազմակերպությունը տվյալ վճարահաշվարկային համակարգի մասնակից է, և վերջնահաշվարկները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով:

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 15.06.04 թիվ 150-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 3. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վարկային կազմակերպությունների համար սահմանում է հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.

11.1. վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի և ընդհանուր (սեփական) կապիտալի (այսուհետև` ընդհանուր կապիտալ) նվազագույն չափերը,

11.2. ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը` ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ),

11.3. մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ),

11.4. (11.4-րդ կետն ուժը կորցրել է փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

12. Վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները սահմանվում են հետևյալ սահմանաչափերով, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի.

 

._____________________________________________________________________.

|             |Խնայո-|Վարկային|Լիզին- |Ֆակտո-  |ՈՒնի-   |Վերաֆինան-   |

|             |ղական |միու-   |գային  |րինգային|վերսալ  |սավորում     |

|             |միու- |թյուններ|կազմա- |կազմա-  |վարկային|իրականացնող  |

|             |թյուն-|        |կերպու-|կերպու- |կազմա-  |վարկային     |

|             |ներ   |        |թյուն- |թյուններ|կերպու- |կազմակերպու- |

|             |      |        |ներ    |        |թյուններ|թյուններ     |

|_____________|______|________|_______|________|________|_____________|

|Կանոնադրական |  50  |   50   |  100  |   150  |   150  |    4000     |

|կապիտալի     |      |        |       |        |        |             |

|նվազագույն   |      |        |       |        |        |             |

|չափը (մլն    |      |        |       |        |        |             |

|դրամ)        |      |        |       |        |        |             |

|_____________|______|________|_______|________|________|_____________|

|Ընդհանուր    |  50  |   50   |  100  |   150  |   150  |    4000     |

|կապիտալի     |      |        |       |        |        |             |

|նվազագույն   |      |        |       |        |        |             |

|չափը (մլն    |      |        |       |        |        |             |

|դրամ)        |      |        |       |        |        |             |

|_____________|______|________|_______|________|________|_____________|

|Ընդհանուր    |  2%  |   6%   |   8%  |   10%  |   10%  |     10%     |

|կապիտալի և   |      |        |       |        |        |             |

|ռիսկով կշռված|      |        |       |        |        |             |

|ակտիվների    |      |        |       |        |        |             |

|գումարների   |      |        |       |        |        |             |

|միջև         |      |        |       |        |        |             |

|նվազագույն   |      |        |       |        |        |             |

|հարաբերակցու-|      |        |       |        |        |             |

|թյունը (Ն1   |      |        |       |        |        |             |

|նորմատիվ)    |      |        |       |        |        |             |

|_____________|______|________|_______|________|________|_____________|

|Մեկ փոխառուի |  25% |   25%  |  25%  |   25%  |   25%  |Մինչև  2014  |

|գծով ռիսկի   |      |        |       |        |        |թվականի      |

|առավելագույն |      |        |       |        |        |դեկտեմբերի   |

|չափը (Ն3     |      |        |       |        |        |31-ը` 40%,   |

|նորմատիվ)    |      |        |       |        |        |2015 թվականի |

|             |      |        |       |        |        |հունվարի     |

|             |      |        |       |        |        |1-ից` 30%    |

._____________________________________________________________________.

(12-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն, 15.06.04 թիվ 150-Ն, 12.08.08 թիվ 239-Ն, 30.08.11 թիվ 225-Ն որոշումներ)

12.1. Եթե վարկային կազմակերպության կանոնադրության համաձայն վարկային կազմակերպությունը հրապարակային օֆերտաների միջոցով չի ներգրավում փոխառություններ, ապա վերջինիս վրա չեն տարածվում սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված ընդհանուր կապիտալի համարժեքության, մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվները: Ընդ որում, սույն կետի առաջին նախադասությունում նշված վարկային կազմակերպությունների կողմից մեկ անձին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված չմարված երաշխիքի (երաշխիքների) մեծությունը չի կարող գերազանցել վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի մեծությունը, իսկ բոլոր անձանց տրամադրված չմարված երաշխիքների մեծությունը չի կարող գերազանցել վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի եռապատիկը:

(12.1-րդ կետը լրաց. 16.03.04 թիվ 62-Ն, փոփ. 15.06.04 թիվ 150-Ն, 28.07.09 թիվ 230-Ն որոշումներ)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 15.06.04 թիվ 150-Ն որոշում)

(13-րդ կետը փոփ. 30.07.03 թիվ 265-Ն որոշում)

13.1. Վարկային կազմակերպության գործունեություն իրականացնող վերագրանցվող վարկային կազմակերպությունները կանոնադրական և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը պետք է համալրեն գրանցումից և լիցենզավորումից հետո վեց ամսվա ընթացքում:

(13.1-րդ կետը փոփ. 30.07.03 թիվ 265-Ն որոշում)

14. Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը համալրվում, այդ թվում բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) դիմաց վճարումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ վարկային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերի, երբ կանոնադրական կապիտալի վճարումը և ավելացումը կարող է կատարվել բաժնետոմսերի և (կամ) բաժնեմասերի փոխարկման միջոցով:

(14-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

14.1. Գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկի կողմից գործունեության տեսակի փոփոխման նախնական համաձայնությունը ստանալուց հետո` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիան ստանալու նպատակով Կենտրոնական բանկ դիմելու ամսվան նախորդող առնվազն 6 ամիսների ընթացքում բավարարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը և բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ սահմանված բոլոր տնտեսական նորմատիվների պահանջներին, բացառությամբ բանկի կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափի և Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նորմատիվներից:

(14.1-րդ կետը լրաց. 06.12.11 թիվ 333-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 4. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, Ն1, Ն3 հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են ամսական կտրվածքով:

(15-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

16. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է` համապատասխան պակասեցումները կատարելուց հետո: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50 տոկոսի չափով:

(16-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

16.1 Հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող տարրերի տարբերությունն է:

16.1.1. կանոնադրական հիմնադրամից, ներառյալ բաժնետոմսերի հավելավճարը,

16.1.2. գլխավոր պահուստից,

16.1.3. չբաշխված շահույթ (եկամուտների պահուստներ): Ընդ որում, վարկային կազմակերպության չբաշխված շահույթը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է վարկային կազմակերպության համալրված կանոնադրական կապիտալի առավելագույնը 150 տոկոսի չափով:

(16.1-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն, 21.12.10 թիվ 342-Ն որոշումներ)

16.2. Հիմնական կապիտալի մեծությունը պակասեցվում է.

16.2.1 վարկային կազմակերպության կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք` հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով,

16.2.2. վարկային կազմակերպության կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի, փայամասնակցության կամ մասնակցության գումարի չափով,

16.2.3. ոչ նյութական ակտիվների (այդ թվում` շահագործումից դուրս) հաշվեկշռային արժեքի չափով (բացառությամբ` վարկային կազմակերպության գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների),

16.2.4. այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ֆինանսական գործառնություններ (բացառությամբ` ի պահ ընդունման, հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծման և սպասարկման գործառնությունների) իրականացնող անձանց կանոնադրական հիմնադրամներում իրականացված ներդրումների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք` հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով, եթե.

16.2.4.1. ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսը կամ ավելին, կամ

16.2.4.2. ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսից, սակայն գերազանցում է վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

16.2.4.3. բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 60 տոկոսը:

(16.2.4-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

16.2.5. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների, ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեության համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվներն օրենքով սահմանված կարգով վարկային կազմակերպության սեփականությունը համարվելու, իսկ ֆինանսական լիզինգի պայմանագրի լուծման կամ ավարտի դեպքում` դրա հետևանքով վարձատուի հաշվեկշռում հիմնական միջոցները ճանաչելու օրվանից վեց ամիս հետո:

16.2.6. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների) այլ հիմնական միջոցների, ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների), հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն ենթակետի իմաստով` նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով:

16.2.7. վարկային կազմակերպության կողմից վարձակալված հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով,

16.2.8. վարկային կազմակերպության հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով:

16.2.8.1. Սույն կանոնակարգի իմաստով երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում այն ստորադաս փոխառությունը, որի գծով առկա են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

1) փոխառությունը տրամադրվել է հինգ տարուց ոչ պակաս ժամկետով, և

2) փոխառությունը ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և

3) փոխառությունն ամբողջությամբ վճարված է, և

4) փոխառությունը չի տրամադրվել փոխառուի նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց, և

5) փոխառությունը ենթակա չէ մարման, եթե փոխառության գումարի և/կամ դրա տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի վարկային կազմակերպության տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը:

16.2.9. Սույն կանոնակարգի 16.2.4-րդ կետում նշված կազմակերպություններից տարբեր այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների դեպքում,

1) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսը կամ ավելին, կամ

2) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսից, սակայն գերազանցում է վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

3) եթե բոլոր անձանց, այդ թվում` 16.2.4-րդ ենթակետում նշված կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 60 տոկոսը:

Ընդ որում, նվազեցումները կատարվում են առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների և սույն կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերում նշված մեծությունների տարբերություններից առավելագույնի չափով:

(16.2-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն, 15.06.04 թիվ 150-Ն, 12.08.08 թիվ 239-Ն, 21.12.10 թիվ 342-Ն որոշումներ)

16.3. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է.

16.3.1. հիմնական միջոցների վերագնահատման պահուստից. ընդ որում, լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում է միայն վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքերի և շինությունների վերագնահատման մասով: Սույն կանոնակարգի իմաստով` վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն տարածքները, որտեղ վարկային կազմակերպությունը և նրա տարածքային ստորաբաժանումները ծավալում են իրենց գործունեությունը,

16.3.2. հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից,

16.3.3. այլ պահուստներից,

16.3.4. (16.3.4-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

16.4. (16.4-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

16.5. (16.5-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

16.5.1. տվյալ փոխառությունն ստացվել է վարկային կազմակերպության չապահովված արժեթղթերի բաց կամ փակ տեղաբաշխման արդյունքում: Չապահովված են համարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերության «ա» և «բ» կետերի հատկանիշներին չհամապատասխանող արժեթղթերը.

16.5.2. ըստ գործարքի պայմանների` տվյալ փոխառությունը`

ա) տրամադրվել է 5 տարի կամ ավելի ժամկետով,

բ) ժամկետից շուտ մարման ենթակա չէ,

գ) վարկային կազմակերպության լուծարման կամ վերակազմակերպման դեպքում ստորադաս է վարկային կազմակերպության բոլոր այլ պարտավորություններին, բացառությամբ` իր մասնակիցների նկատմամբ վարկային կազմակերպության ունեցած պարտավորությունների,

դ) չի տրամադրվել վարկային կազմակերպության նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց,

16.5.3. վարկային կազմակերպությունը տվյալ փոխառության դիմաց պարտավոր է հատուցում վճարել միայն այն դեպքում, եթե վարկային կազմակերպությունում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը գերազանցում է նման հատուցումը վճարելու պահին վարկային կազմակերպության կրած կորուստները (վնասներն ու ծախսերը), և միայն դրանց տարբերությունը չգերազանցող գումարի սահմաններում,

16.5.4. վարկային կազմակերպությունը տվյալ փոխառության դիմաց հատուցում վճարելու պարտավորությունից ազատվում է, եթե տվյալ հատուցումը վճարելը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվի խախտման,

16.5.5. վարկային կազմակերպությունը մինչև փոխառության (արժեթղթերի) սահմանված մարման ժամկետը չի պարտավորվել վաղաժամկետ մարել կամ փաստացի չի մարել փոխառության որևէ մասը,

16.5.6. փոխառությունը տրամադրող անձը կամ արժեթղթերի որևէ տիրապետողը (ըստ ներկայացնողի արժեթղթերի դեպքում), սեփականատերը (անվանական արժեթղթերի դեպքում) կամ նրանց կողմից լիազորված անձը տվյալ վարկային կազմակերպության կառավարմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցելու իրավունք ձեռք չի բերում կամ փաստացի չի մասնակցում:

17. Վարկային կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:

18. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը որոշվում է

____

      1    Կընդ

Ն1   = ____  բանաձևով,

ՌԿԱ

 

որտեղ`

____

Կընդ - ը ընդհանուր կապիտալն է (միջին օրական հաշվարկով),

__

ՌԿԱ - ն` ռիսկով կշռված ակտիվները, հետհաշվեկշռային պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները (միջին օրական հաշվարկով):

(18-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

19. Այն օրերին, երբ վարկային կազմակերպության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

20. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը հաշվարկելիս վարկային կազմակերպության ակտիվները (ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում չեն ներառվում սույն կանոնակարգի 16.2-րդ կետով նախատեսված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ակտիվները) ծախսերի հաշվին ձևավորված իրենց համապատասխան հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով: Ռիսկով կշռված ակտիվների հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով.

 

ՌԿԱ = SUM(i=1,n) [(Աi-Պi)*Ռi]+Գ*ԱՌ

 

որտեղ`

Աi - հաշվարկում ներառվող վարկային կազմակերպության բոլոր ակտիվներն (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից) ու հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն են` ըստ ռիսկի կշիռների,

Պi - համապատասխան ակտիվների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հնարավոր կորուստների պահուստներն են,

Ռi - համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են,

Գ - ճշգրտման գործակից է, որը հավասար է.

ա. խնայողական միությունների համար` 50,

բ. վարկային միությունների համար` 50/3,

գ. լիզինգային կազմակերպությունների համար` 12.5,

դ. ֆակտորինգային կազմակերպությունների համար` 10,

ե. ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար` 10:

ԱՌ - արտարժութային ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 2-ով սահմանված կարգի համաձայն:

(20-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն, 12.08.08 թիվ 239-Ն որոշումներ)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 16.03.04 թիվ 62-Ն որոշում)

22. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջին օրական հաշվարկը որոշվում է

      ____    (Կընդ1+Կընդ2+...+Կընդn)

      Կընդ = -------------------------     ,

                       n

       __     (ՌԿԱ1+ՌԿԱ2+...+ՌԿԱn)

       ՌԿԱ  = -------------------     ,

                       n

բանաձևերով,

 

որտեղ Կընդ-ը և ՌԿԱ-ը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը և ռիսկով կշռված ակտիվներն են ըստ օրերի, n-ը հաշվետու ամսվա օրերի քանակն է:

(22-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
05.11.2002
N 347-Ն
Որոշում