Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏՈՆԱԳՐԵԼՈ ...

 

 

Հաստատված է

Հայարտոնագրի

1994թ. հունվարի 27-ի

N:Կ3 հրամանով

 

Լրախմբագրված տեքստը

հաստատված է Հայարտոնագրի

1996թ. հունիսի 10-ի

N: 22 հրամանով

 

ԿԱՐԳ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏՈՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 1995թ. դեկտեմբերի 18-ի N:350 որոշմամբ հաստատված ՀՀ արտոնագրային վարչության կանոնադրության 2-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արդյունաբերական սեփականության օբյեկտը (գյուտը, օգտակար սարքը, արդյունաբերական նմուշը) օտարերկրյա պետություններում արտոնագրելու վերաբերյալ ստացված դիմումների քննարկումը կանոնակարգելու նպատակով:

2. Օտարերկրյա պետություններում արտոնագրման հնարավորության վերաբերյալ որոշումը ընդունում է Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության գիտատեխնիկական խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հայտի փորձաքննությունն անցկացնող փորձագետի ներկայացմամբ:

Խորհուրդն իր որոշումները կայացնում է ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական գաղտնիք ներկայացնող տեղեկությունների ցանկի (այսուհետև` ցանկ), ինչպես նաև արդյունաբերական սեփականության օբյեկտների գաղտնագրման վերաբերյալ համապատասխան նախարարությունների (գերատեսչությունների) որոշումների հիման վրա:

3. Այն դեպքում, երբ հայտատուն արդյունաբերական սեփականության օբյեկտը օտարերկրյա պետություններում արտոնագրելու իր մտադրության մասին տեղեկացրել է հայտը Հայարտոնագիր ներկայացնելիս, փորձաքննության առաջին փուլում հայտի նյութերը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում փորձագետը պարզում է հայտարկված օբյեկտի առնչությունը ցանկին և իր եզրակացության հետ միասին հայտի անհրաժեշտ նյութերը հանձնում է խորհուրդ:

Այն դեպքում, երբ օբյեկտը օտարերկրյա պետություններում արտոնագրելու իր մտադրության մասին հայտատուն տեղեկացրել է հայտը Հայարտոնագիր ներկայացնելուց հետո, հայտի փորձաքննությունն անցկացնող փորձագետը հայտատուի դիմումն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում պարզում է հայտարկված օբյեկտի առնչությունը ցանկին և իր եզրակացության հետ միասին հայտի անհրաժեշտ նյութերը հանձնում է խորհուրդ:

4. Հայտի նյութերը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում խորհուրդը քննարկում է հայտարկված օբյեկտը օտարերկրյա պետություններում արտոնագրելու հարցը և ընդունում է որոշում`

ա) չարգելել հայտարկված օբյեկտի արտոնագրումն օտարերկրյա պետություններում, եթե տվյալ օբյեկտը չի առնչվում ցանկին:

բ) դիմել համապատասխան նախարարություն (գերատեսչություն) հայտարկված օբյեկտի գաղտնագրման հարցը քննարկելու առաջարկությամբ, եթե տվյալ օբյեկտն առնչվում է ցանկին:

գ) արգելել հայտարկված օբյեկտի արտոնագրումն օտարերկրյա պետություններում, եթե համապատասխան նախարարության (գերատեսչության) կողմից այն գաղտնագրված է:

5. Խորհրդի որոշման մասին հայտատուն ծանուցվում է որոշումն ընդունելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում:

Հայտարկված օբյեկտի գաղտնագրման հարցով համապատասխան նախարարություն (գերատեսչություն) դիմելու մասին որոշման դեպքում հայտատուն նույն ծանուցագրով նախազգուշացվում է օտարերկրյա պետություններում օբյեկտի արտոնագրման արգելքի մասին, մինչև գաղտնագրման վերաբերյալ որոշման ընդունումը:

6. Հայտի ներկայացման օրվանից երեք ամսվա ընթացքում օտարերկրյա պետություններում արտոնագրման արգելքի բացակայության դեպքում հայտատուն կարող է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի համաձայն, հայտը ներկայացնել օտարերկրյա պետություններ:

7. Օտարերկրյա պետություններում արտոնագրման արգելքի մասին որոշումը կարող է վերանայվել տվյալ օբյեկտի գաղտնազերծման դեպքում, հայտատուի դիմումի համաձայն:

 

    Հայաստանի Հանրապետության         (98) Հասցեն  _____________________

    արտոնագրային վարչություն                      _____________________

          ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ                            _____________________

    375010, Երևան,  Գլխավոր պող.                  _____________________

    Կառավարական տուն, 3                           _____________________

«______»___________199   թ.

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

 

__________ օտարերկրյա պետություններում

արտոնագրման հնարավորության մասին

 

(22) Հայտի ստացման թվ. _____________________

(31) Հայտի գրանցման N: _____________________

(54) ______________ անվանումը _____________________________________

_______________________________________________________________________

________________________________________________________________________

 

(71) Հայտատու(ներ)___________________________________________________

_________________________________________________________________________

 

____________ արտոնագրումը օտարերկրյա պետություններում թույլատրելու

 

խնդրանքով Ձեր «____» __________ 199 թ. դիմումի վերաբերյալ հայտնում ենք,

 

որ Հայարտոնագիրը`

չի առարկում _______________ օտարերկրյա պետություններում արտոնագրելուն.

դիմել է ________________ գաղտնագրման հարցը քննարկելու առաջարկությամբ, որի որոշման մասին Ձեզ կտեղեկացնենք: Մինչև գաղտնագրման վերաբերյալ որոշման ընդունումը տվյալ օբյեկտի արտոնագրումն օտարերկրյա պետություններում արգելվում է.

արգելում է օտարերկրյա պետություններում __________________ արտոնագրումը, այն գաղտնագրելու պատճառով:

 

Հայարտոնագրի գիտատեխնիկական

խորհրդի նախագահ

«______»__________ 199 թ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

28.06.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 36960035 яяяяяяяяяяяяяяяяяяяя

 

 

pin
Արտոնագրային վարչություն
10.06.1996
Կարգ