Սեղմել Esc փակելու համար:
ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱ ...

 

 

040.2121.070103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2121-Ն

 

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 418 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշման

 

Ձև

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

 

ոռոգման ջրի մատակարարման

 

    քաղ. (գ.) ------------------      ------ ---------------- 200 թ.

 

------------------------------------------------- (այսուհետ` մատակարար)`

(ջրամատակարարի անվանումը)

 

ի դեմս ---------------------------------------------------, մի կողմից,

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

և ջրօգտագործողը (կամ ջուր սպառողը)` ---------------------------------

 

-------------------------------------------------------------------------

              (մարզի, համայնքի, կազմակերպության անվանումը)

 

(այսուհետ` բաժանորդ)` ի դեմս -------------------------------------

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Մատակարարը ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ` կանոններ) և պայմանագրի անքակտելի մասը կազմող պլան-ժամանակացույցի (N 1 հավելված) համաձայն ջրօգտագործողին մատակարարում է ոռոգման ջուր, որի մեկ խոր. մետրի համար որպես հաշվարկային միավոր ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սակագինը, իսկ բաժանորդը կանոններին և պայմանագրին համապատասխան ընդունում է ոռոգման ջուրը, օգտագործում այն և հաշվարկված ջրի վարձը վճարում մատակարարին` սահմանված կարգով:

2. Բաժանորդն ընդունում է պայմանագիրն ստորագրվելու օրվա դրությամբ մատակարարին` նախորդ տարիներին մատակարարված ոռոգման ջրի դիմաց իր պարտքը, որը պարտավորվում է վճարել պայմանագրի անքակտելի մասը կազմող պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն (N 2 հավելված):

3. Կողմերի միջև փոխհարաբերությունները կարգավորվում են կանոններով և պայմանագրով:

 

II. Ջրամատակարարման կետերը և կարգը

 

4. Պայմանագրի կողմերի միջև ջրաչափական կետեր են հանդիսանում`

 

_____________________________________________________________________

(բաժանարարների անվանումները և չափիչ-հաշվառող սարքի տեսակը)

 

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

 

5. Հանձնված և ընդունված ոռոգման ջուրը չափվում է օրական առնվազն երկու անգամ և գրանցվում ոռոգման ջրի հանձնման-ընդունման ակտ-օրագրում: Դիտարկման ժամերն են` --------------------------------------: Սահմանված ժամին (0.5 ժամվա ընթացքում) կողմերից որևէ մեկի ներկայացուցչի չներկայանալու դեպքում հիմք է ընդունվում ներկայացած կողմի գրանցումը:

6. Ոռոգման ջրի հանձնում-ընդունումը գրանցվում է ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրում` երեք օրինակից:

7. Յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ կազմվում է փոխադարձ հաշվարկների ակտ:

 

III. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

8. Մատակարարը պարտավորվում է`

ա) պայմանագրի 4-րդ կետում նշված չափիչ-հաշվառող սարքերով կահավորված (կամ պայմանագրի 17-րդ կետով նախատեսված ջրաչափական մեթոդի կիրառմամբ) ջրի տրման կետում, պայմանագրի N 1 հավելվածին համապատասխան, հայտի առկայության դեպքում բաժանորդին մատակարարել ոռոգման ջուր.

բ) համաձայն բաժանորդի հայտի` պակասեցնել պլան-ժամանակացույցով նախատեսված ոռոգման ջրի ծավալը, իսկ հայտով նախատեսվածից պակաս տրված (իր մեղքով թերմատակարարված) ջրի ծավալը լրացնել հաջորդ 3 օրվա ընթացքում.

գ) տվյալ տասնօրյակի ավարտից հետո երկու օրվա ընթացքում լրացնել և ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի երեք օրինակը.

դ) բաժանորդին ներկայացնել յուրաքանչյուր տասնօրյակում փաստացի մատակարարված ոռոգման ջրի ծավալին համապատասխան կազմված վճարման փաստաթուղթ (տասնօրյակային ակտ-օրագրերը)` մատակարարված ոռոգման ջրի վարձը վճարելու համար.

ե) կանոնների 30-րդ կետում նախատեսված պայմանների դեպքում ոռոգման ջրի մատակարարումը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին անմիջապես տեղեկացնել բաժանորդին.

զ) սույն պայմանագրի 11-րդ կետի «գ» ենթակետի պահանջների համաձայն` եռօրյա ժամկետում հրավիրել «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ընտրված ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդի նիստ (այսուհետ` վարչական խորհուրդ):

(8-րդ կետը փոփ. 19.04.18 թիվ 515-Ն որոշում)

9. Մատակարարն իրավունք ունի`

ա) բաժանորդի կողմից պայմանագրի 10-րդ կետի «դ» ենթակետում նշված վճարները սահմանված ժամկետներում չվճարվելու դեպքում, սահմանված կարգով 3 օր առաջ զգուշացնելուց հետո, դադարեցնելու բաժանորդի ջրամատակարարումը` մինչև պարտքի մարումը.

բ) պայմանագրի 1-ին կետում նշված ծավալով ոռոգման ջրի մատակարարումից հետո բաժանորդին ոռոգման ջուր մատակարարելու նրա հետ կնքված նոր (լրացուցիչ) պայմանագրի հիման վրա` մինչև այդ մատակարարված ոռոգման ջրի վարձավճարը բաժանորդի կողմից ամբողջությամբ վճարվելու դեպքում` մատակարարի տնօրինման ներքո գտնվող համակարգի տեխնիկական հնարավորության սահմաններում.

գ) հայտը սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացվելու, առանց հայտի ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս մատակարարման պահանջի դեպքում բաժանորդի հաշվին հաշվարկելու այդ ժամանակահատվածում մատակարարված ջրաքանակը, բայց 3-օրյա ժամկետից ոչ ավելի.

դ) ոռոգման ջրի անբավարար պայմաններում բաժանորդի մշակաբույսի ոռոգման ռեժիմի և նորմի պահանջների բավարարման անհնարինության վերաբերյալ համապատասխան տեղեկատվության և (կամ) տվյալների ստացման դեպքում անմիջապես տեղեկացնել տվյալ հիդրոմիավորից սնվող բոլոր բաժանորդներին և մշակել մշակաբույսի միասնական ոռոգման ջրի առավել ջրախնայողական ռեժիմ և նորմ:

(9-րդ կետը փոփ. 19.04.18 թիվ 515-Ն որոշում)

10. Բաժանորդը պարտավորվում է`

ա) իր ներկայացուցչի միջոցով, պայմանագրի II բաժնին համապատասխան, ջրի տրման կետում ստանալ ոռոգման ջուրը.

բ) պայմանագրի N 1 հավելվածում նշված ջրաքանակի ստացման, դրանից հրաժարվելու կամ այն նվազեցնելու մասին 3 օր առաջ հայտ ներկայացնել մատակարարին.

գ) տվյալ տասնօրյակի ավարտից հետո, պայմանագրի 8-րդ կետի «գ» ենթակետով սահմանված ժամկետում, ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի 3 օրինակը.

դ) կանոններով և պայմանագրով սահմանված կարգով վճարել նախորդ ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի վարձը` վճարման փաստաթղթերը (տասնօրյակային ակտ-օրագրերը) մատակարարից ստանալուց հետո 10 օրվա ընթացքում կամ լրացուցիչ պայմաններով նախատեսված ժամկետներում, ինչպես նաև մարել պարտքը` պայմանագրին կից պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն (N 2 հավելված).

ե) մատակարարված ջրի դիմաց վարձավճարը 100 տոկոսից պակաս վճարելու դեպքում ջրամատակարարին ներկայացնել իր սպառողների (բաժանորդների) պարտքացուցակը.

զ) ջրամատակարարման խախտման մասին անհապաղ տեղեկացնել ջրամատակարարին.

է) ոռոգման ջրի անբավարար պայմաններում մշակաբույսի ոռոգման ռեժիմի և նորմի պահանջների բավարարման անհնարինության դեպքում` սույն պայմանագրի 9-րդ կետի «դ» ենթակետի հիմքով մշակված մշակաբույսի միասնական ոռոգման ջրի առավել ջրախնայողական ռեժիմին և նորմին համապատասխան` մատակարարի հետ կնքել համաձայնագիր.

ը) սույն պայմանագրի 11-րդ կետի «գ» ենթակետում` նշված դեպքում ընդունելի համարել վարչական խորհրդի որոշումը:

(10-րդ կետը փոփ. 19.04.18 թիվ 515-Ն որոշում)

11. Բաժանորդն իրավունք ունի`

ա) ջրաչափական դիտակետերում ստուգիչ չափումների անհրաժեշտության դեպքում մասնակցելու այդ չափումներին.

բ) եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում ջրի հորիզոնը նվազում է պահանջվող ծավալի համապատասխան հորիզոնի 20 տոկոսից ավելի չափով, ապա տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկելու նվազագույն հորիզոնին համապատասխան և ջրամատակարարից պահանջելու չտրված ջուրը լրացնել հաջորդ 3 օրվա ընթացքում.

գ) սույն պայմանագրի 9-րդ կետի «դ» ենթակետով սահմանված պահանջներով մատակարարի կողմից առաջարկվող մշակաբույսի միասնական ոռոգման ջրի առավել ջրախնայողության ռեժիմը և նորմն իր համար ընդունելի չլինելու դեպքում պահանջել մատակարարից այն քննարկել վարչական խորհրդում:

(11-րդ կետը փոփ. 19.04.18 թիվ 515-Ն որոշում)

 

IV. Կողմերի պատասխանատվությունը

 

12. Մատակարարը, բացառությամբ կանոնների 30-րդ կետում նշված դեպքերի, իր մեղքով բաժանորդին թերմատակարարված ջրաքանակը 3-օրյա ժամկետում չապահովելու դեպքում, եթե բաժանորդը ապահովել է պայմանագրի 10-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված պահանջը, փոխհատուցում է բաժանորդի կրած վնասը` հայտով նախատեսված ջրի ծավալի 50 տոկոսից պակաս ջուր մատակարարելու հետևանքով առաջացած վնասի չափով, որը հաշվարկվում է մեկ հեկտարի հաշվով` հողային կադաստրով նախատեսված գյուղատնտեսական հողատեսքերի զուտ եկամտի և կատարված հաշվարկային ծախսի չափով, հանած պահպանված բերքի արժեքը:

13. Ֆորս-մաժորային պայմանների դեպքում ջրամատակարարման դադարեցումից կամ բաժանորդի մեղքով կրած վնասի համար մատակարարը պատասխանատվություն չի կրում:

 

V. Վեճերի լուծման կարգը

 

14. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

 

VI. Լրացուցիչ պայմաններ

 

15. Պայմանագրից բխող և պայմանագրով չկարգավորված մյուս բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Ջրօգտագործողի (բաժանորդի) մեղքով թերմատակարարված ջրաքանակի ապահովումն իրականացվում է ջրամատակարարի հնարավորությունների սահմաններում:

17. Ջրաչափի առկայության դեպքում մատակարարված ջրի ծավալը որոշվում է ըստ ջրաչափի ցուցմունքի: Չափիչ-հաշվառիչ սարքերի բացակայության դեպքում, կողմերի համաձայնությամբ, հիմք ընդունելով կանոնների 15-րդ և 20-րդ կետերը, մատակարարված ջրի ծավալը չափվում և հաշվարկվում է հետևյալ ձևով`

 

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

 

VII. Պայմանագրի գործողության ժամկետը

 

18. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրումից հետո և գործում է մինչև կողմերի պարտավորությունների կատարման ավարտը:

19. Պայմանագիրը կնքվում է ____ տարի ժամկետով:

20. Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից:

 

VIII. Կողմերի գտնվելու վայրերը և բանկային վավերապայմանները

 

    Մատակարար                                 Բաժանորդ

 

    Հասցեն --------------------        Հասցեն ----------------------

    ---------------------------        -----------------------------

    Հ/հ -----------------------        Հ/հ -------------------------

    ---------------------------        -----------------------------

    Հեռախոսահամարը ------------        Հեռախոսահամարը --------------

 

    ---------------------------        -----------------------------

    (ստորագրությունը)                   (ստորագրությունը)

 

    ----- ---------------- 200 թ.       --- --------------- 200 թ.

 

    Կ.Տ.                                Կ.Տ.

 

Հավելված N 1

ոռոգման ջրի մատակարարման

օրինակելի պայմանագրի

 

Մատակարարը` __________, ի դեմս ________________, և բաժանորդը`___________,

            (անվանումը)        (պաշտոնը Ա.Ա.Հ.)               (անվանումը)

 

ի դեմս ________________,

(պաշտոնը Ա.Ա.Հ.)

 

ըստ ստորև նշված պահանջվող ոռոգման ջրի քանակի, կազմեցին ջրօգտագործման հետևյալ պլան-ժամանակացույցը.

 

Ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի հողատարածքները և պահանջվող

ոռոգման ջրի քանակը *

._________________________________________________________________________.

|Համակարգի  |   Ընդամենը      |    այդ թվում`                             |

|անվանումը, |_________________|___________________________________________|

|բաժանարարի |ոռոգվող    |ջուր |հացահատիկ |բանջար-   |պտղատու   |նորատունկ |

|համարը     |հողատարածքը|     |          |բոստան    |այգի      |այգի      |

|(անվանումը)|           |     |          |          |          |          |

|           |___________|_____|__________|__________|__________|__________|

|           | (հա)      |(հազ.|(հա)|(հազ.|(հա)|(հազ.|(հա)|(հազ.|(հա)|(հազ.|

|           |           |մ3)  |    |մ3)  |    |մ3)  |    |մ3)  |    |մ3)  |

|___________|___________|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___________|___________|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___________|___________|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___________|___________|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___________|___________|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|Ընդամենը   |           |     |    |     |    |     |    |     |    |     |

._________________________________________________________________________.

.__________________________________________________________________.

|Համակարգի  |                    այդ թվում`                        |

|անվանումը, |______________________________________________________|

|բաժանարարի |խաղողի    |բազմամյա  |  ծխախոտ  | կարտոֆիլ | տնամերձ  |

|համարը     |այգի      |խոտ       |          |          |          |

|(անվանումը)|__________|__________|__________|__________|__________|

|           |(հա)|(հազ.|(հա)|(հազ.|(հա)|(հազ.|(հա)|(հազ.|(հա)|(հազ.|

|           |    |մ3)  |    |մ3)  |    |մ3)  |    |մ3)  |    |մ3)  |

|___________|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___________|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___________|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___________|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___________|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|Ընդամենը   |    |     |    |     |    |     |    |     |    |     |

.__________________________________________________________________.

* Ներառյալ բաժանորդի ոռոգման համակարգերի կորուստները:

 

Ջրօգտագործման պլան-ժամանակացույց *

 

._______________________________________________________________________.

|Համակարգի  |Չափի    |           այդ թվում` ըստ տասնօրյակների           |

|անվանումը, |միավոր  |__________________________________________________|

|բաժանարարի |        |ջուր |  ՄԱՐՏ  |  ԱՊՐԻԼ | ՄԱՅԻՍ  | ՀՈՒՆԻՍ | ՀՈՒԼԻՍ |

|համարը     |        |_____|________|________|________|________|________|

|(անվանումը)|        |(հազ.|I|II|III|I|II|III|I|II|III|I|II|III|I|II|III|

|           |        |մ3)  | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|___________|________|_____|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(լ/վրկ) |     | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |________|_____|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(հազ.մ3)|     | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |________|_____|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |աճողական|     | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|___________|________|_____|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(լ/վրկ) |     | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |________|_____|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(հազ.մ3)|     | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|___________|________|_____|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |աճողական|     | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|___________|________|_____|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|Ընդամենը   |        |     | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

._______________________________________________________________________.

._______________________________________________.

|     այդ թվում` ըստ տասնօրյակների              |

|_______________________________________________|

|ՕԳՈՍՏՈՍ |ՍԵՊՏԵՄԲԵՐ|ՀՈԿՏԵՄԲԵՐ|ՆՈՅԵՄԲԵՐ|ԴԵԿՏԵՄԲԵՐ|

|________|_________|_________|________|_________|

|I|II|III|I|II|III |I|II|III |I|II|III|I|II|III |

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|___|_|__|____|

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|___|_|__|____|

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|___|_|__|____|

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|___|_|__|____|

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|___|_|__|____|

._______________________________________________.

* Ներառյալ բաժանորդի ոռոգման համակարգերի կորուստները:

 

    Մատակարար                                     Բաժանորդ

 ____________________                         ____________________

   (ստորագրությունը)                  Կ.Տ.      (ստորագրությունը)

 

Հավելված N 2

ոռոգման ջրի մատակարարման

օրինակելի պայմանագրի

 

Պարտքերի մարման ժամանակացույց

 

Բաժանորդը` _____________, ի դեմս _______________, ստացված ոռոգման ջրի դիմաց

           (անվանումը)           (պաշտոնը Ա.Ա.Հ.)

 

պարտքը _______________________________________ դրամի չափով պարտավորվում է

(թվերով, տառերով)

 

Մատակարարին` __________________________ վճարել ստորև նշված ժամկետներում.

(անվանումը)

 

._________________________________________________________________________.

|Պարտքի|              200  թ-ին վճարվելիք գումարի չափն` ըստ ամիսների      |

|չափը  |__________________________________________________________________|

|(դրամ)|հուն-|փետր-|մարտ|ապրիլ|մայիս|հու-|հու-|օգոս-|սեպ-|հոկ-|նոյեմ-|դեկ-|

|      |վար  |վար  |    |     |     |նիս |լիս |տոս  |տեմ-|տեմ-|բեր   |տեմ-|

|      |     |     |    |     |     |    |    |     |բեր |բեր |      |բեր |

|______|_____|_____|____|_____|_____|____|____|_____|____|____|______|____|

._________________________________________________________________________.

 

    Մատակարար                                     Բաժանորդ

 ____________________                         ____________________

   (ստորագրությունը)                  Կ.Տ.      (ստորագրությունը)

 

  «___» ________ 200  թ.                       «___» ________ 200  թ.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2002 թվականի դեկտեմբերի 26-ի

N 2121-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

 

քաղ. (գ.)_________________________________________________________________

 

____________________________________________________ (այսուհետ` մատակարար)`

(ջրամատակարարի անվանումը)

 

ի դեմս _______________________________________________________, մի կողմից,

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

և ջրօգտագործողների ընկերությունը (այսուհետ` ընկերություն) կամ ջրօգտագործողների ընկերությունների միությունը (այսուհետ` միություն)_______ _______________________________________________________________`

(ընկերության կամ միության անվանումը)

 

ի դեմս___________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Պայմանագրում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

ջրաղբյուր` երկրի մակերևութային և ստորերկրյա ջրեր (բնական գետեր, լճեր, առուներ, ճահիճներ, ստորերկրյա ջրավազաններ, արհեստական ջրամբարներ և այլն),

ոռոգման ջուր` գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար նախատեսված ստանդարտներին համապատասխանող ջուր,

ոռոգման համակարգ` ոռոգման և ցամաքուրդային ջրանցքներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ճանապարհներով, շենքերով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ,

ջրի հորիզոն` ջրաչափական դիտակետով հոսող ջրի մակարդակը,

ջրաչափական կետ` հիդրոտեխնիկական կառույց, որի միջոցով որոշվում է հոսող ջրի ծավալը` տվյալ պահի համար,

չափիչ-հաշվառող սարք` ջրաչափ, որն ունակ է գրանցելու և պահելու առնվազն 10 օրվա ժամային ու գումարային ջրի հոսքը:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Մատակարարը ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի անբաժանելի մաս կազմող պլան-ժամանակացույցին (սույն պայմանագրի N 1 հավելված) համապատասխան ընկերությանը (միությանը) մատակարարում է ոռոգման ջուր, որի մեկ խորանարդ մետրի համար որպես հաշվարկային միավոր ընդունվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված սակագինը, իսկ ընկերությունը (միությունը) ընդունում է այն և հաշվարկված ջրի վարձը վճարում մատակարարին:

3. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող պլան-ժամանակացույցը յուրաքանչյուր տարի` մինչև ոռոգման շրջանի սկիզբը կազմվում և հաստատվում է սահմանված կարգով:

 

III. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԵՏԵՐԸ ԵՎ ՋՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Մատակարարի կողմից ընկերություններին (միություններին) ոռոգման ջուրը տրվում է ջրաչափական կետերում:

5. Պայմանագրի կողմերի միջև ջրաչափական կետեր են`

_________________________________________________________________________

(ոռոգման համակարգի և բաժանարարների անվանումները, չափիչ-հաշվառող սարքերի տեսակները) _________________________________________________________________________:

6. Մատակարարվող ոռոգման ջրի հորիզոնը (ծախսը) չափվում է օրական առնվազն երկու անգամ և գրանցվում ոռոգման ջրի հանձնման-ընդունման ակտ-օրագրում: Դիտարկման ժամերն են` _______________: Սահմանված ժամին (0.5 ժամվա ընթացքում) կողմերից որևէ մեկի ներկայացուցչի չներկայանալու դեպքում հիմք է ընդունվում ներկայացած կողմի գրանցումը:

7. Մատակարարված ջրի ծավալը որոշվում է ըստ ջրաչափի ցուցմունքի: Չափիչ-հաշվառող սարքերի ժամանակավոր բացակայության դեպքում, կողմերի համաձայնությամբ, մատակարարված ջրի ծավալը չափվում և հաշվարկվում է ջրաչափական այլ ընդունված մեթոդներով` ըստ ջրի հորիզոնի, ջրանցքի կամ խողովակի լայնական կտրվածքի, ջրի արագության և այլն:

8. Մատակարարված ջրի ծավալը գրանցվում է ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրում` երկու օրինակից:

9. Յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ տասնօրյակային ակտ-օրագրերին համապատասխան կատարված վճարումների հիման վրա կազմվում է փոխադարձ հաշվարկների ակտ:

10. Ոռոգման շրջանի ընթացքում պլան-ժամանակացույցով նախատեսված ջրաքանակը ընկերության (միության) հայտի հիման վրա կարող է փոփոխվել (ավելացվել կամ պակասեցվել) առավելագույնը 25 տոկոսի չափով` ջրամատակարարի տեխնիկական հնարավորությունների սահմաններում:

 

IV. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Մատակարարն իրավունք ունի`

ա) ընկերության (միության) կողմից պայմանագրի 14-րդ կետի «դ» ենթակետում նշված պարտավորությունների չկատարման դեպքում` սահմանված կարգով զգուշացնելուց 3 օր հետո դադարեցնելու բաժանորդի ջրամատակարարումը` մինչև պարտքի մարումը.

բ) ընկերության (միության) կողմից ներկայացված հայտի համաձայն ընկերությանը (միությանը) լրացուցիչ ջուր մատակարարելու, եթե դա տեխնիկապես հնարավոր է, և եթե մինչ այդ մատակարարված ջրի համար ընկերությունը (միությունը) վճարումները կատարում է պայմանագրի 14-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան.

գ) ընկերության (միության) կողմից հայտը 14-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի խախտումով ներկայացվելու, առանց հայտի` ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս մատակարարման պահանջի դեպքում` ընկերության (միության) հաշվին հաշվարկելու այդ ժամանակահատվածում մատակարարված ջրաքանակը, բայց 3-օրյա ժամկետից ոչ ավելի:

12. Մատակարարը պարտավոր է`

ա) պայմանագրի 5-րդ կետում նշված ջրամատակարարման կետերում պայմանագրի պլան-ժամանակացույցի կամ սույն կետի «գ» ենթակետում նշված հայտին համապատասխան մատակարարել ոռոգման ջուր,

բ) պայմանագրի 5-րդ կետում նշված ջրամատակարարման կետերը կահավորել չափիչ-հաշվառող սարքերով.

գ) համաձայն ընկերության (միության) հայտի` դադարեցնել կամ պակասեցնել պլան-ժամանակացույցով նախատեսված ոռոգման ջրի ծավալը.

դ) պլան-ժամանակացույցով նախատեսվածից պակաս տրված (իր մեղքով թերմատակարարված) ջրի ծավալը լրացնել հաջորդ 3 օրվա ընթացքում.

ե) տվյալ տասնօրյակի ավարտից հետո 2 օրվա ընթացքում լրացնել և ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի երկու օրինակը.

զ) ընկերություն (միություն) ներկայացնել ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրերին համապատասխան կազմված վճարման փաստաթուղթը` մատակարարված ոռոգման ջրի վարձը վճարելու համար.

է) եթե ջրամատակարարման սահմանափակումը և (կամ) դադարեցումը կապված է ֆորս-մաժորային դեպքերի, ինչպես նաև ջրաղբյուրներում ու ոռոգման համակարգերում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, ապա ոռոգման ջրի մատակարարումը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին անմիջապես տեղեկացնել ընկերությանը (միությանը).

ը) եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում ջրի ելքը նվազել է պահանջվող ելքի 20 տոկոսից ավելի չափով, ապա տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկել նվազագույն հորիզոնին համապատասխան, իսկ 30 տոկոսից ավելի նվազելու դեպքում` հաշվառել տվյալ օրվա մատակարարված ջուրը և դրա դիմաց ընկերությունից (միությունից) վճար չպահանջել:

13. Ընկերությունը (միությունը) իրավունք ունի`

ա) մասնակցելու ջրաչափական դիտակետերում անհրաժեշտ ստուգիչ չափումներին.

բ) եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում ջրի ելքը նվազել է պահանջվող ելքի 20 տոկոսից ավելի չափով, ապա` տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկելու նվազագույն հորիզոնին համապատասխան, իսկ 30 տոկոսից ավելի նվազելու դեպքում` չհաշվառելու և չվճարելու օրվա մատակարարված ջրի դիմաց.

գ) չվճարելու առանց հայտի` պայմանագրի պլան-ժամանակացույցով նախատեսված ջրաքանակից կամ ներկայացված հայտից ավելի մատակարարված ջրի համար:

14. Ընկերությունը (միությունը) պարտավոր է`

ա) իր ներկայացուցչի միջոցով ջրի մատակարարման կետում ստանալ ոռոգման ջուր.

բ) պայմանագրի պլան-ժամանակացույցում նշված ջրաքանակն ավելացնելու, հրաժարվելու կամ այն նվազեցնելու մասին առնվազն 3 օր առաջ հայտ ներկայացնել մատակարարին.

գ) տվյալ տասնօրյակի ավարտից հետո, պայմանագրի 12-րդ կետի «դ» ենթակետով սահմանված ժամկետում, ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի երկու օրինակը.

դ) վճարել մատակարարված ոռոգման ջրի վարձը` մատակարարից պայմանագրի 12-րդ կետի «զ» ենթակետում նշված վճարման փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում` ամբողջությամբ, կամ ջրի վարձի վճարման ժամանակացույցի համաձայն (սույն պայմանագրի N 2 հավելված).

ե) ջրամատակարարման խափանման մասին անհապաղ տեղեկացնել ջրամատակարարին.

զ) չխոչընդոտել ջրերի արտահոսքը ցամաքուրդային համակարգ:

 

V. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հատուցում են դրա հետևանքով առաջացած վնասները:

16. Եթե ջրամատակարարի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում վնաս է պատճառվել ընկերության անդամ և ոչ անդամ ջրօգտագործողներին, ապա ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալ նրանց անունից:

17. Տարերային աղետների, սակավաջրության, երաշտի, պատերազմի, ռազմական գործողությունների և այլ ֆորս-մաժորային պայմանների դեպքում կողմերն ազատվում են սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների մասնակի կամ լրիվ չկատարման համար նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների մասնակի կամ լրիվ չկատարումը հետևանք է այնպիսի հանգամանքների, որոնք առաջացել են պայմանագիրը կնքելուց հետո, և կողմը հնարավոր բոլոր միջոցներով չէր կարող ո՛չ կանխատեսել և ո՛չ էլ կանխել դրանք:

 

VI. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

 

VII. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

19. Պայմանագրից բխող և պայմանագրով չկարգավորված մյուս բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրումից հետո:

21. Պայմանագիրը կնքվում է 3 տարի ժամկետով (կողմերի համաձայնության դեպքում` մինչև 10 տարի ժամկետով):

22. Պայմանագիրը կարող է լուծվել`

ա) կողմերից մեկի լուծարման դեպքում.

բ) կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

23. Պայմանագիրը կազմված է 2 հավասարազոր օրինակից:

 

IX. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

    Մատակարար`                              Ընկերություն (միություն)`

 

Հասցեն _______________________              Հասցեն _______________________

  _____________________________            _______________________________

Հ/հ__________________________               Հ/հ___________________________

Հեռախոսահամարը _____________                Հեռախոսահամարը _______________

____________________________                ______________________________

     (ստորագրությունը)                             (ստորագրությունը)

 

    ___ _____________ 200__թ.                  ___ _____________ 200__թ.

 

              Կ.Տ.                                         Կ.Տ.

 

Հավելված N 1

ՀՀ ջրօգտագործողների ընկերություններին

և ջրօգտագործողների ընկերությունների

միություններին ոռոգման ջրի մատակարարման

 

Մատակարարը` ---------------, ի դեմս -----------------, և -----------

             (անվանումը)             (պաշտոնը Ա.Ա.Հ.)     (անվանումը)

ընկերությունը, ի դեմս ----------------  ըստ ստորև նշված պահանջվող ոռոգման

(պաշտոնը Ա.Ա.Հ.) ջրի քանակի, կազմեցին ջրօգտագործման հետևյալ պլան-ժամանակացույցը.

 

Ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի հողատարածքները և պահանջվող ոռոգման ջրի քանակը*.

 

.________________________________________________________________________

|Համակարգի  |    Ընդամենը |            այդ թվում`

|անվանումը, |_____________|_______________________________________________

|բաժանարարի |ոռոգվող| ջուր| հացահատիկ |բանջար -   |  պտղատու  |նորատունկ

|համարը     |հողա-  |     |           |բոստան     |    այգի   |այգի

|(անվանումը)|տարածքը|     |           |           |           |

|           |_______|_____|___________|___________|___________|___________

|           | (հա)  |(հազ.|(հա) |(հազ.|(հա) |(հազ.|(հա) |(հազ.|(հա) |(հազ.

|           |       |մ3)  |     |մ3)  |     |մ3)  |     |մ3)  |     |մ3)

|___________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____

|___________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____

|___________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____

|Ընդամենը   |       |     |     |     |     |     |     |     |     |

._________________________________________________________________________

_____________________________________________________________.

այդ թվում`                           |

_____________________________________________________________|

|խաղողի այգի|բազմամյա խոտ|  ծխախոտ   |կարտոֆիլ   |տնամերձ    |

|___________|____________|___________|___________|___________|

|(հա) |(հազ.|(հա) |(հազ. |(հա) |(հազ.|(հա) |(հազ.|(հա) |(հազ.|

|     | մ3) |     | մ3)  |     |մ3)  |     | մ3) |     | մ3) |

_____________________________________________________________.

 

* Ներառյալ ընկերության ոռոգման համակարգերի կորուստները:

 

Ջրօգտագործման պլան-ժամանակացույց*

 

._________________________________________________________________________.

|Համակարգի  | Չափի  |            այդ թվում` ըստ տասնօրյակների             |

|անվանումը, |միավորը|_____________________________________________________|

|բաժանարարի |       |  ջուր  | ՄԱՐՏ   | ԱՊՐԻԼ  | ՄԱՅԻՍ  | ՀՈՒՆԻՍ | ՀՈՒԼԻՍ |

|համարը     |       |________|________|________|________|________|________|

|(անվանումը)|       |(հազ.մ3)|I|II|III|I|II|III|I|II|III|I|II|III|I|II|III|

|___________|_______|________|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(լ/վրկ)|        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |_______|________|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(հազ.  |        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |մ3)    |        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |_______|________|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(աճողա-|        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |կան)   |        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|___________|_______|________|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(լ/վրկ)|        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |_______|________|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(հազ.  |        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |մ3)    |        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |_______|________|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|           |(աճողա-|        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|           |կան)   |        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

|___________|_______|________|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|_|__|___|

|Ընդամենը   |       |        | |  |   | |  |   | |  |   | |  |   | |  |   |

._________________________________________________________________________.

.________________________________________________.

|      այդ թվում` ըստ տասնօրյակների              |

|________________________________________________|

|ՕԳՈՍՏՈՍ |ՍԵՊՏԵՄԲԵՐ|ՀՈԿՏԵՄԲԵՐ|ՆՈՅԵՄԲԵՐ |ԴԵԿՏԵՄԲԵՐ|

|________|_________|_________|_________|_________|

|I|II|III|I|II|III |I|II|III |I|II|III |I|II|III |

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|____|_|__|____|

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|____|_|__|____|

|_|__|___|_|__|____|_|__|____|_|__|____|_|__|____|

.________________________________________________.

* Ներառյալ ընկերության ոռոգման համակարգերի կորուստները:

 

          Մատակարար                                     Ընկերություն

 Կ.Տ.  -------------------                    Կ.Տ.  --------------------

        (ստորագրությունը)                            (ստորագրությունը)

 

        «---»-------- 200  թ.                        «---»-------- 200  թ.

 

Հավելված N 2

ՀՀ ջրօգտագործողների ընկերություններին

և ջրօգտագործողների ընկերությունների

միություններին ոռոգման ջրի մատակարարման

օրինակելի պայմանագրի

 

Ջրի վարձի վճարման ժամանակացույց

 

--------------- ընկերությունը, ի դեմս --------------, ստացված ոռոգման ջրի

  (անվանումը)                         (պաշտոնը Ա.Ա.Հ.)

 

դիմաց պարտքը -------------------------------------- դրամի չափով

(թվերով, տառերով)

 

պարտավորվում է մատակարարին` ------------------------- վճարել ստորև

(անվանումը)

նշված ժամկետներում.

 

._________________________________________________________________________.

|Պարտքի|          200  թ.-ին վճարվելիք գումարի չափն` ըստ ամիսների         |

|չափը  |__________________________________________________________________|

|(դրամ)|հունվար |փետրվար|մարտ|ապրիլ|մայիս|հունիս|հուլիս|օգոստոս|սեպտեմբեր |

|      |________|_______|____|_____|_____|______|______|_______|__________|

._________________________________________________________________________.

._____________________________.

| 200 թ.-ին վճարվելիք գումարի |

| չափն` ըստ ամիսների          |

|_____________________________|

|հոկտեմբեր|նոյեմբեր |դեկտեմբեր|

|_________|_________|_________|

._____________________________.

 

          Մատակարար                                     Ընկերություն

 Կ.Տ.  -------------------                    Կ.Տ.  --------------------

        (ստորագրությունը)                            (ստորագրությունը)

 

        «---»-------- 200  թ.                        «---»-------- 200  թ.

 

(հավելված 3-ը լրաց. 06.11.03 թիվ 1406-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2002
N 2121-Ն
Որոշում