Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.08.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.2003  -ից մինչեւ   11.08.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 11.07.2019 թիվ 264-Ն հրաման)

i

102.0153.100403

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»         04           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10203114

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 ապրիլի 2003 թվականի N 153-Ն

 

i

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1917-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության» 8-րդ կետի իթ/ ենթակետի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Սահմանել ազատազրկման վայրերում պահվող անձանց հետ ամուսնության գրանցման կարգը /Հավելված N 1/:

 

Հավելված N 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2003 թվականի ապրիլի 2-ի

թիվ 153-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Դատապարտված, ձերբակալված կամ կալանավորված անձի /այսուհետ` ազատազրկված անձ/ հետ ամուսնանալ ցանկացող անձը ամուսնանալու վերաբերյալ դիմում է տալիս իր մշտական բնակության վայրի կամ ուղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը դիմումում և դիմողի ինքնությունը հաստատող փաստաթղթում նշված տեղեկությունները համեմատում է, հաստատում նրա ստորագրությունը ու դիմումը վերադարձնում է խնդրատուին` այն ուղղիչ հիմնարկ ուղարկելու և ազատազրկված անձին հանձնելու նպատակով:

Ազատազրկված անձի հետ ամուսնանալու վերաբերյալ դիմում ստանալիս ուղղիչ հիմնարկը այն հանձնում է ազատազրկված անձին` դիմումի այն մասը լրացնելու համար, որը վերաբերվում է իրեն: Դիմումի մեջ պակասող տեղեկությունները մտցնելուց հետո ուղղիչ հիմնարկի վարչակազմը դիմումում նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերում նշված տեղեկությունների հետ, հաստատում է նրա ստորագրությունը և այն ուղարկում է ուղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին: Եթե դատապարտյալի անձնական գործում տեղեկություններ չկան նրա ընտանեկան դրության մասին կամ որոշ տեղեկություններ թերի են, միմյանց հակասող, ուղղիչ հիմնարկի վարչակազմը, միջոցներ է ձեռք առնում դրանք պահանջելու կամ ճշտելու ուղղությամբ:

2. Եթե ազատազրկված անձը ամուսնանալ է ցանկանում, ապա ուղղիչ հիմնարկի վարչակազմը պետք է նրան տրամադրի դիմումի ձև: Ազատազրկված անձի կողմից դիմումի իրեն վերաբերվող մասը լրացնելուց հետո, ուղղիչ հիմնարկի վարչակազմը դիմումի մեջ նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերի հետ և հաստատում նրա ստորագրությունը: Դրանից հետո ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից դիմումն ուղարկվում է այն անձին, որի հետ ազատազրկված անձը ցանկանում է ամուսնանալ: Միաժամանակ տվյալ անձին հաղորդվում են ուղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի անվանումն ու գտնվելու վայրը, որտեղ կարող է կատարվել ամուսնության գրանցումը:

Ամուսնանալուն համաձայն լինելու դեպքում այդպիսի դիմում ստացող անձը լրացնում է դիմումի այն մասը, որը վերաբերվում է իրեն և հանձնում իր բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին կամ ուղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին:

3. ՈՒղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը, ընդունելով ամուսնանալու վերաբերյալ դիմումը, նշանակում է ամուսնության գրանցման ժամանակը և այդ մասին նախօրոք իրազեկում է ամուսնանալ ցանկացող անձանց:

4. Ազատազրկված անձի հետ ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայությամբ, ուղղիչ հիմնարկի վարչական շենքում:

5. Ազատազրկված անձի հետ ամուսնացած անձին քաղաքացիական կացության ակտերի տարածքային բաժնի կողմից տրվում է վկայական ամուսնանալու մասին:

6. Ազատազրկված անձի անձնական գործում քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կողմից նշում է կատարվում ամուսնության գրանցման մասին, ամուսնու անունը, ազգանունը, հայրանունն ու ծննդյան ժամանակը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի անվանումը և ամուսնությունը գրանցելու ժամանակը:

Եթե ազատազրկված անձը ամուսնանալիս ընտրել է ամուսնու ազգանունը, ապա անձնական գործում ամուսնության գրանցման վերաբերյալ նշման տակ կատարվում է համապատասխան գրառում: Այդ դեպքում ազատազրկված անձի անձնագրի առաջին էջում նշում է կատարվում, որը հաստատվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կլոր կնիքով:

7. Կարգապահական տույժի ենթարկված և այդ տույժը կրող ազատազրկված անձի հետ ամուսնության գրանցումը կարող է իրականացվել տույժի այդ միջոցը կրելուց հետո:

8. Ամուսնությունը գրանցելու համար քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը գանձում է տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
02.04.2003
N 153-Ն
Հրաման