(ուժը կորցրել է 30.06.11 թիվ 927-Ն որոշում)
i
040.0592.020603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 2003 թվականի N 592-Ն
i
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՀՈՍՔԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀԱՄԱՐ ՋՐԻ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ՎԵՐՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 14-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել էկոլոգիական թողքերի և մակերևութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների որոշման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 22-ի N 592-Ն որոշման
ԿԱՐԳ
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՀՈՍՔԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀԱՄԱՐ ՋՐԻ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ՎԵՐՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է էկոլոգիական թողքերի և մակերևութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար ջրօգտագործման նպատակով ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների որոշման կարգը:
2. Մակերևութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար էկոլոգիական թողքի չափը հաշվարկվում է յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար բազմամյա դիտարկումների 95 տոկոս ապահովվածության նվազագույն ելքի 75 տոկոսի չափով:
3. Էկոլոգիական թողքերի հաշվարկման համար սույն կարգի 2-րդ կետում նշված եղանակով սահմանված չափերը կիրառելի են մինչև ջրի ազգային ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների սահմանումը: