Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐ ...

01.01.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.10.2017  -ից մինչեւ   01.01.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 17.12.2020 թիվ 2062-Ն որոշում)

i

040.0680.120603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2003 թվականի N 680-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 29-ի N 680-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` սեփականության իրավունքով գրանցված, ինչպես նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սեփականության իրավունքը ճանաչված, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ, կիսակառույց շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը:

2. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ են ներկայացնում գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` սեփականության իրավունքով գրանցված, ինչպես նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սեփականության իրավունքը ճանաչված, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ, կիսակառույց շենքերի, շինությունների մասին տեղեկություններ, այդ թվում`

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, նոր առաջացած (ավարտվածության աստիճանի, հարկայնության, նպատակային և գործառական նշանակության փոփոխություններ ունեցող) շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում` սահմանված կարգով քանդված կամ վերացած շենքերի, շինությունների հաշվառումից հանելու մասին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները սույն կարգով ստացված տեղեկությունների հիման վրա իրականացնում են շենքերի, շինությունների գնահատություններ, որոնց մասին տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են գույքահարկ վճարողների հաշվառող մարմին:

i

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկությունները ներկայացվում են համաձայն սույն կարգի հավելվածի: Ընդ որում` նոր կառուցված (այդ թվում` վերակառուցված, վերականգնված, արդիականացված, ուժեղացված, ընդլայնված) կամ նոր առաջացած շենքերի, շինությունների համար գնահատություններ կատարելու նպատակով տեղեկությունները կարող են ներկայացվել նաև համաձայնեցված նախագծի և ավարտական ակտի կրկնօրինակի տեսքով:

(4-րդ կետը փոփ. 28.09.17 թիվ 1180-Ն որոշում)

5. Սույն կարգի հավելվածի ձևի 8-րդ սյունակում լրացվում են գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ ներկայացված տվյալների համեմատությամբ նոր առաջացած (ավարտվածության աստիճանի, հարկայնության, գործառական նշանակության փոփոխություններ ունեցող) շենքերի, շինությունների դեպքում` համապատասխանաբար նշելով «ավարտ. աստիճան», «հարկ.», «նպատ. նշ.» կամ «գործառ. նշ.» հապավումները, նորակառույցի դեպքում` «կառուցված» և քանդվածի կամ վերացածի դեպքում` «քանդված» կամ «վերացած» բառերը:

i

6. Սույն կարգի հավելվածի ձևի 8-րդ սյունակում «ավարտ. աստիճան», «հարկ.», «կառուցված», «քանդված» կամ «վերացած» բառերը լրացված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումը համապատասխան կադաստրային գնահատություն իրականացնում է, եթե տեղական ինքնակառավարման մարմինը սույն կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկությունների հետ միասին ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորում ունեցող անձի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված շենքերի, շինությունների հատակագծերը և բնութագրերը կամ համաձայնեցված նախագծի և ավարտական ակտի կրկնօրինակները:

(6-րդ կետը լրաց. 16.02.12 թիվ 150-Ն, 28.09.17 թիվ 1180-Ն որոշումներ)

 

Հավելված

i

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի տարածքային

ստորաբաժանումներին Հայաստանի

Հանրապետության տեղական

ինքնակառավարման մարմինների կողմից

գույքահարկով հարկվող օբյեկտ

համարվող շենքերի, շինությունների

ընթացիկ հաշվառման մասին

տեղեկություններ ներկայացնելու կարգի

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

200.... թվականի.......... ամսվա ընթացքում ՀՀ ..............

մարզի........... համայնքում կազմակերպությունների և ֆիզիկական

անձանց` սեփականության իրավունքով գրանցված, ինչպես նաև «Ինքնակամ

կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի

իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման

վրա սեփականության իրավունքը ճանաչված, գնահատման (վերագնահատման)

տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ,

գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, շենքերի, շինությունների

ընթացիկ հաշվառման

 

._________________________________________________________________________.

|NN |      Սեփականատերերի      |   Շենքերի և  շինությունների   |Ծանոթա-   |

|ը/կ|__________________________|_______________________________|գրություն |

|   |անունը,        |բնակության|գտնվելու|նպատա-|գործա-|քանդման |          |

|   |ազգանունը և    |վայրը կամ |վայրը   |կային |ռական |կամ     |          |

|   |հայրանունը,    |կազմակեր- |(հասցեն)|նշանա-|նշանա-|վերացման|          |

|   |ֆիզիկական անձի |պության   |        |կութ- |կութ- |ամսաթիվը|          |

|   |սոցիալական     |գտնվելու  |        |յունը |յունը |        |          |

|   |ապահովության   |վայրը     |        |      |      |        |          |

|   |քարտի համարը   |          |        |      |      |        |          |

|   |կամ կազմակեր-  |          |        |      |      |        |          |

|   |պության        |          |        |      |      |        |          |

|   |անվանումը      |          |        |      |      |        |          |

|___|_______________|__________|________|______|______|________|__________|

| 1 |       2       |    3     |   4    |  5   |  6   |    7   |     8    |

._________________________________________________________________________.

 

Հայաստանի Հանրապետության ............մարզի ....................համայնքի ղեկավար

                                    ..............     ...................

                                    (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

                                    

                                    Կ.Տ.

 

....... ............... 200 ... թ.

 

(հավելվածը փոփ. 02.12.04 թիվ 1852-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.2003
N 680-Ն
Որոշում