010.0069.291203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 3-ին
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Կենտրոնական բանկի գործունեության մասին պաշտոնապես ներկայացված, պետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 17-րդ հոդվածի`
1) «ե» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Ավելի բարձր բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության «Հեռուստառադիոընկերությունները» բառը փոխարինել «Հեռուստաընկերությունները» բառով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ կոդավորված հեռուստառադիոհաղորդումների, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ը: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 29-րդ հոդվածի վերջին մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խորհրդում թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ:
Խորհրդի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք` սույն օրենքի պահանջների համաձայն:
Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ:
Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:
Հայաստանի Հանրապետության Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է Խորհրդի անդամ: Այդ մասին տեղեկությունը` անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 41-րդ հոդվածի նախավերջին մասն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 43-րդ հոդվածի`
1) «բ» կետի «երկու երրորդը» բառերը փոխարինել «կեսից ավելին» բառերով.
2) «գ» կետի «անդամների ընդհանուր թվի» բառերը փոխարինել «նիստին ներկա անդամների» բառերով.
3) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«Եթերային հաճախություններ հատկացնելու, արտոնագիր տալը մերժելու, տրված արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու, սույն օրենքը խախտելու համար տույժեր կիրառելու, ինչպես նաև հեռարձակողների գործունեությանն առնչվող ցանկացած որոշում Ազգային հանձնաժողովը կայացնում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:»:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ազգային հանձնաժողովում թափուր տեղի առկայության դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ:
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք` սույն օրենքի պահանջների համաձայն:
Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ:
Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:
Հայաստանի Հանրապետության Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է Ազգային հանձնաժողովի անդամ: Այդ մասին տեղեկությունը` անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:»:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Բոլոր ազատ հաճախությունների միաժամանակյա մրցույթը պարտադիր չէ:»:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասեր.
«Ազգային հանձնաժողովը սահմանում է պահանջներ` տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ, իսկ ֆինանսական հնարավորությունները գնահատվում են` ելնելով ներկայացված ծրագիրն իրագործելու համար դրանց բավարար կամ ոչ բավարար լինելու սկզբունքից:
Ազգային հանձնաժողովը պետք է պատշաճ կերպով հիմնավորի արտոնագրատիրոջն ընտրելու, արտոնագիր տալը մերժելու և արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները:»:
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 54-րդ հոդվածի երկրորդ մասի «երկու» բառը փոխարինել «վեց» բառով:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետ.
«է) խախտվել են օրենքի 24-րդ հոդվածի պահանջները:»:
ՀՈԴՎԱԾ 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
29 դեկտեմբերի 2003 թվականի
ՀՕ-69-Ն