Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ Կ ...

07.08.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.01.2004  -ից մինչեւ   07.08.2020  -ը:
 

 

010.0071.291203

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 3-ին

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 12-րդ մասի «թարգմանությամբ» բառից հետո լրացնել «կամ սուրդոթարգմանությամբ» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«սուրդոթարգմանություն` հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը հայերեն ձեռք-լեզվով:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «պակաս լինել,» բառերից հետո լրացնել «ընդ որում, սուրդոթարգմանությամբ հեռուստահաղորդումները հաշվարկվում են կրկնակի ժամաքանակով և չեն կարող հայրենական արտադրության հեռուստահաղորդումների եթերաժամի 5 տոկոսից ավելի լինել,» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

i

29 դեկտեմբերի 2003 թվականի

ՀՕ-71-Ն

 

 

pin
ՀՀ 03.12.2003
N ՀՕ-71-Ն օրենք